ԳՐԻԳՈՐ ԵՐԵՑՓՈԽՅԱՆ

Դրամատուրգ

14 հուլիս, 1816 - 2 մայիս, 1884

Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Թիֆլիսի գիմնազիայում, ավարտել Մոսկվայի համալսարանը։ Մասնակցել է հայ ուսանողների կազմակերպած ներկայացումներին։ 1865թ. գրել է «Հնարագետ կինը» (բեմադրվել է 1865թ.), 1866թ.՝ «Ապրիլի մեկը կամ հանկարծակի նշանդրեք» (բեմադրվել է 1867թ.), 1873թ.՝ «Այ քեզ օյին» (հրտ.՝ 1886թ.) վոդևիլները, ինչպես նաև՝ «Մանկավարժուհին» («Դաստիարակչուհին») կատակերգությունը և 1884թ.՝ «Ո՞վ է մեղավոր» (բեմադրվել է 1893թ.) դրաման։ Եղել է հայ ռեալիստական կենցաղային կատակերգության սկզբնավորողներից: Պիեսներում ներկայացրել է վաճառականության միջավայրը, քննադատել բուրժուական բարոյականությունն ու դրամական հարաբերությունները։ Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար