ԴԱՎԹԱԿ ՔԵՐԹՈՂ

Բանաստեղծ

7-րդ դար

Հայտնի է «Ողբք ի մահն Զեւանշէրի՝ մեծի իշխանին» դամբանական ողբով, որը պահպանվել է Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» երկում։ «Ողբք»-ի հորինման առիթը եղել է «Հայոց Արևելից կողմանց» (Աղվասքի) իշխան Ջևանշերի (637-670թթ) սպանությունը։ Դավադիրը, որի բարերարն էր եղել իշխանը, գիշերն ուղեկցում է նրան և պարտեզում դաշունահարում։ «Ողբք»-ը աշխարհիկ թեմայով պահպանված ստեղծագործություններից հնագույնն է հայ պոեզիայում։ «Ողբք»-ի մեջ համադրված են գրավոր բանաստեղծության և ժողովրդական բանահյուսության հարուստ ավանդները։ Հեղինակը ծանոթ է եղել անտիկ դիցաբանությանը և էպոսի հունական առասպելաբանությունից բերում է զուգահեռներ, ոգեշնչման համար դիմում «աստվածային բանի» զորությանը, ինչպես Հոմերոսը՝ Մուսային։ Նրա խոսքը հարուստ է բանաստեղծական պատկերներով ու գյուտերով։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար