Թովմաս Թերզյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Մկրտիչ Փորթուգալյան

Հրապարակախոս, պետական գործիչ, լրագրող

Սիպիլ

Բանաստեղծ, արձակագիր

Միհրան Թումաճան

Երաժիշտ, ազգագրագետ

Վազգեն Առաքելյան

Բանաստեղծ, արձակագիր

Լաուրա Վարդանյան

Դերասանուհի, պարուհի

Պողոս-Լևոն Զեքիյան

Հայագետ, փիլիսոփա, եկեղեցական գործիչ

Վարդան Սեդրակյան

Բեմանկարիչ

Ռադիկ Գաբրիելյան

Երգիչ, դերասան

Քիմ Քարդաշյան

Դերասանուհի, մոդել

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ Դ ՏՂԱ

Բանաստեղծ, եկեղեցական գործիչ

1124 - 1193

Ամենայն Հայոց 69-րդ կաթողիկոս

Եղել է Պահլավունիների տոհմից, 1173թ-ից՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Հաջորդել է Ներսես Շնորհալուն, որի ավագ եղբոր՝ Վասիլի որդին էր։ Կրթությունն ստացել է Հռոմկլայում։ Օժանդակել է Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Բ-ին՝ նրա քաղաքական ծրագրերն իրականացնելու գործում։ Նրա ժամանակ դեռևս օրակարգում էր հայ և բյուզանդական եկեղեցիների միության հարցը, որը բարձրացվել էր Ներսես Շնորհալու ժամանակ։ Բյուգանդական կողմը պահանջում էր ընդունել Քաղկեդոնի ժողովի որոշումները, բոլոր տոները կատարել հույների հետ, նրանց նման և, ամենակարևորը, Հայոց կաթողիկոսը պետք է նշանակվեր կայսրի կողմից։ Նա հանուն միության պատրաստ է եղել որոշ զիջումների։ Հայկական կողմը միությունը հասկանում էր որպես թշնամանքի վերացում երկու եկեղեցիների ու ժողովուրդների միջև։ Սակայն բյուզանդական եկեղեցին ձգտում էր միության միջոցով իրեն ենթարկել Հայոց եկեղեցին, դրանով իսկ՝ հայ ժողովրդին։ 1179թ. կաթողիկոսանիստում՝ Հռոմկլայում, գումարել է համահայկական եկեղեցական ժողով, որը մերժել է եկեղեցիների միավորման բյուզանդական պայմանները։ Զարգացրել է Ներսես Շնորհալու սկզբնավորած հասարակական-քաղաքական պոեզիան։ Այդ ոգով է գրված «Ողբ Երուսաղեմի» պոեմը, որն արտահայտել է հայրենասիրական տրամադրություններ։ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի օրինակով գրված ողբաշարում բողոքել է Բյուզանդիայի և քրիստոնյա մյուս երկրների խարդավանքների դեմ։ Գրել է դավանաբանական գործեր՝ ընդդեմ բյուգանդական եկեղեցու, մահմեդական կրոնի, և խրատական բանաստեղծություններ՝ դրվատելով համերաշխության գաղափարը։ Քննադատել է իշխաններին ու եկեղեցական գործիչներին։ Նրա բանաստեղծությունների վրա զգալի է ժողովրդական բանահյուսության արտահայտչական ձևերի, հատկապես հայրենների ազդեցությունը։ Նրա ստեղծագործությամբ անցյալի դասական պոեզիան կամրջվում է 13-14-րդ դարերի նոր պոեզիային։ Մեծ դեր է կատարել հայ մշակույթի զարգացման գործում, նրա հովանավորությամբ են ստեղծվել Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն», Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»-ը, Ներսես Լամբրոնացու և ուրիշների մի շարք ստեղծագործություններ։ Մահացել է Կիլիկիայի Ադանա քաղաքում, թաղվել է Դրազարկում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար