Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 27-ին, Երևանում: 1992թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1983թ. հաճախել է Սայաթ-Նովայի անվան երժշտական դպրոց, այնուհետև` թիվ 19 երաժշտական դպրոց, որտեղ ավարտել է դաշնամուրային բաժինը: 1992թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի էկոլոգիայի բաժին: 1999-2003թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային ֆակուլտետում: Երգարվեստի ճանապարհը սկսել է 1987թ-ից, Հ.Իգիթյանի Գեղագիտական կենտրոնի ջազ-փոփ երգչախմբում, որի կազմում, իբրև մենակատար, մասնակցել է բազմաթիվ մրցույթ-փառատոների և արժանացել լավագույն մրցանակների: 1993թ-ից աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում՝ որպես մենակատար: 1994թ. աշխատել է  իբրև խմբավար` Գեղագիտական կենտրոնի «Վաղորդյան կաթիլներ» և «Ջեզլ» մանկապատանեկան էստրադային խմբերի հետ: 1995թ-ից հանդես է եկել բազմաթիվ համերգներով և մենահամերգներով Հայաստանում և արտերկրում: 2000թ. «Սայաթ-Նովա» մրցույթին լիրիկական ժանրում արժանացել է 1-ին մրցանակին: 2001թ. «Կռունկ» փառատոնի ժամանակ, «Շալախո» երգի համար արժանացել է «Լավագույն ժողովրդական մշակում» մրցանակին և թողարկել է առաջին ձայնասկավառակը: 2002թ. Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն երգչուհի», իսկ նրա առաջին՝ «Ճանապարհ դեպի» ձայնասկավառակը` «Լավագույնը փոփ-ֆոլկ» մրցանակին: 2004թ. «Պարում են աստղերը» միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակին: 2005թ. Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի պետական ջազային նվագախմբի և Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի մասնակցությամբ տեղի է ունեցել նրա առաջին մենահամերգը: 2006թ. թողարկել է «Հին ու Նոր» թվով երկրորդ ձայնասկավառակը և նույնանուն տեսասկավառակը: 2009թ. հիմնել է երգի ստուդիա, որտեղ սովորում են 5-12 տարեկան երեխաներ: 2011թ. Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄԷ-ում: 2012թ. թողարկել է թվով երրորդ՝ «Սիրելիս» ձայնասկավառակը: Նույն թվականին իրականացրել է «Զարուհի Բաբայանը բանակի կողքին» բարեգործական նախագիծը, որի շրջանակներում նկարահանվել է տեսահոլովակ Ռ.Աբրահամյանի «Գովք Ֆիդայուն» երգի հիման վրա: Նախագծի շրջանակներում համերգային ծրագրերով հանդես է եկել ՀՀ Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի զորամասերում: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ: 2013թ-ից հանդիսանում է ՄԱԿ-ի փախստականների գործակալության ազգային հետևորդ: 2012թ. պարգևատրվել էԱրցախի Պաշտպանության բանակի հուշամեդալով: 2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար