Շուշանիկ Բաբայան

Դաշնակահար

Հայկ Կյուտենյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Համո Բեկնազարյան

Կինոռեժիսոր

Գարիկ Մուշեղյան

Դերասան, բեմադրիչ

Ալեքսանդր Դոլուխանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մկրտիչ Կորյուն

Առակագիր, բանաստեղծ

Լիլիթ Դավթյան

Հաղորդավար

Մարիաննա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԴՈԴՈԽՅԱՆ

Բանաստեղծ

17 փետրվար, 1830 - 8 հուլիս, 1908

Ծնվել է Սիմֆերոպոլում: Սովորել է Սիմֆերոպոլի ծխական դպրոցում, ապա՝ գիմնազիայում։ 1848թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ Ունեցել է նկարչական հակում: 1848-51թթ կատարելագործվել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ Դորպատի համալսարանում ուսանել է տնտեսագիտություն և իրավաբանություն։ Զբաղվել է ուսուցչությամբ՝ Պետերբուրգում, Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, օժանդակել ղրիմահայերի հոգևոր կյանքի աշխուժացմանը։ Գրել սկսել է աշակերտական տարիներից։ Կատարել է թարգմանություններ Հ.Հայնեից, Ի.Կռիլովից։ Հանրահայտ են նրա «Ծիծեռնակ» (1854թ.), «Մանուշակ» (1878թ.) բանաստեղծությունները, ինքնուրույն և թարգմանական ուսանողական երգերը («Հայոց երգեր, սեր և գինի...», «Կրամբամբուլի» և այլն)։ Նրա արձակ ու չափածո ստեղծագործությունների մի մասն է միայն տպագրված, ուսումնասիրված չէ նաև նկարչական ժառանգությունը։ Մահացել է Սիմֆերոպոլում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար