
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ԳՐԻԳՈՐ ԳՈՎՐԻԿՅԱՆ

14 մայիս, 1840 - 20 հունվար, 1931
Ծնվել է Ռումինիայի Գեռլա քաղաքում: Սովորել է Գեռլայի հայկական դպրոցում, ապա ընդունվել Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքը։ 1909թ. ընտրվել է նույն միաբանության ընդհանուր աբբահայր։ Իբրև մանկավարժ աշխատել է Վիեննայում, Կ.Պոլսում, Գեռլայում, Եղիսաբեթուպոլսում։ Խաչիկ Սոնկոտյանի (Սոնգոտ Քրիշտոֆ) հետ ձեռնարկել է «Արմենիա» հունգարերեն հայագիտական հանդեսի հրատարակմանը։ Հոդվածներ է գրել «Եվրոպա», «Բազմավեպ» և այլ պարբերականներում, կազմել դասագրքեր։ Մևծ արժեք են ներկայացնում Եղիսաբեթուպոլսի պատմությանը նվիրված եռահատոր աշխատությունը (արժանացել է Իզմիրյան մրցանակի) և Խաչիկ Սոնկոտյանի գործակցությամբ գրած՝ Գեռլա քաղաքի պատմությունը։ Պ.Ֆերհատյանի հետ կազմել է Գեռլայի հայերեն ձեռագրերի ցուցակը, որի միայն մի մասն է լույս տեսել։ Հրատարակվել են նրա «Բարձրագույն երկրագրություն» (1877թ.), «Համառոտ ընդհանուր պատմություն» (1879թ.), «Հայք Եղիսաբեթուպոլիս Տրանսիլվանիո» (հատոր Ա և Բ 1893թ., 1899թ.), «Գեռլա քաղաքի պատմություն» (1896թ., Խ.Սոնգոտյանի հետ), «Տրանսիլվանիո հայոց մետրոպոլիստը» (1896թ.) և այլ գրքեր: Մահացել է Վիեննայում: