Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՐՏԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հրապարակագիր, լրագրող

1 մարտ, 1878 - 17 փետրվար, 1950

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: 1893թ. ավարտել է Վանի Սուրբ Թարգմանչաց վարժարանը և մտել Արմենական կազմակերպության շարքերը։ 1894թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյաև ճեմարան, որն ավարտելուց հետո եղել է ուսուցիչ Սալմաստի (Իրան) ազգային վարժարանում, 1905թ-ից՝ Վարագա վարժարանի տեսուչ։ Հեղափոխական գործունեության համար ենթարկվել է ոստիկանության հետապնդումների, բազմիցս (1898թ., 1904թ.) բանտարկվել։ Գործել է ֆիդայիներ Սևքարեցի Սաքոյի, Վարդանի, Նիկոլ Դումանի հետ։ Մասնակցել է Վանի 1915թ. ինքնապաշտպանական կռիվներին, ընտրվել Վասպուրականի նահանգային վարչության ընդհանուր քարտուղար։ Ռուսական զորքերի և Վասպուրականի հայության նահանջից հետո անցել է Թիֆլիս: 1916-18թթ Թիֆլիսում խմբագրել է «Վան-Տոսպ», 1919-20թթ՝ Երևանում «Հայաստանի ձայն» թերթերը, այնուհետև գնացել է Կ.Պոլիս: 1922թ. որպես ռամկավար ազատական և ՀՅԴ կուսակցությունների պատվիրակ եկել է Անդրկովկաս, Թիֆլիսում հանդիպել Ալեքսանդր Մյասնիկյանի, Երևանում՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարների և Գևորգ Ե կաթողիկոսի հետ՝ արևմտահայերի իրավունքների պաշտպանության պահանջով, սակայն մերժվել է, որից հետո հաստատվել է Փարիզում։ Երկար տարիներ աշխատակցել է ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթ «Ապագա»-ին։ 1946-48թթ գլխավորել է ֆրանսահայերի ներգաղթի կենտրոնական հանձնաժողովը։ Գրել է «Վանի նահանգը ներկայումս» («Մուրճ», 1904թ.), «Հայ ազատագրական շարժման օրերեն (հուշեր, 1890)» (1947թ.) աշխատություննեը։ Մահացել է Փարիզում: