
Ռուբեն Զարդարյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան
Ճարտարապետ

Գուրգեն Հարությունյան
Դերասան

Հոբոս Ապեր
Մանկագիր, բանաստեղծ

Մայրանուշ Պարոնիկյան
Դերասանուհի

Ռոբերտ Նալբանդյան
Բեմանկարիչ

Հովակ Գալոյան
Դերասան

Բակուր
Արձակագիր

Գևորգ Կակոսյան
Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան
Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան
Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան
Կինոռեժիսոր
ԴԱՆԻԵԼ ԴԶՆՈՒՆԻ

2 հոկտեմբեր, 1895 - 30 հոկտեմբեր, 1967
Դանիել Ուզունբաջաղյան
Ծնվել է Կարասուբազարում (այժմ՝ Բելոգորսկ, Ղրիմ): 1917թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1953թ.՝ Երևաևի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Եղել է հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից։ 1923-37թթ (ընդմիջումներով) եղել է «Հայկինոյի» տնօրենը: Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1938թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Հինգ տարի անցկացրել է աքսորավայրում, ապա վերադարձել Երևան: 1954թ. արդարացվել է։ Գրել է թատերախոսություններ, «Հայկինոյի զարգացման ուղիները» (1927թ.), «Հայկինոն 10 տարում» (1933թ.), «Ժողովրդական արտիստուհի Նինա Մանուչարյան» (1960թ.), «Ուրվագիծ հայկական կինեմատոգրաֆիայի պատմության» (1961թ.), «Ժողովրդական արտիստ Գրիգոր Ավետյան» (1963թ.), «Վաստակավոր արտիստ Համբարձում Խաչանյան» (1967թ.) աշխատությունները։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։ 1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: