
Ստեփան Զելինսկի
Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Սարգիս Բալասանյան
Կոմպոզիտոր

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Բաք Քարթալյան
Դերասան

Բագրատ Հովհաննիսյան
Կինոռեժիսոր

Երվանդ Արզումանյան
Դերասան

Ազատ Գասպարյան
Դերասան, ասմունքող

Զավեն Աբրահամյան
Դերասան

Մարիամ Գրիգորյան
Դերասանուհի

Փոլ Կարմիրյան
Պարող, պարուսույց
ՍՈՒԼԹԱՆԻԿ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

5 մայիս, 1925 - 27 հուլիս, 2017
Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: Եղել է ճարտարապետ Էդուարդ Արևշատյանի կինը: 1949թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետև աշխատել «Երևաննախագիծ» ինստիտուտում: Նախագծել է Երևանի Արևմտյան թիվ 1 բնակելի թաղամասը, Երևանի Շահումյանի շրջանի թիվ 2 միկրոշրջանը, Գրողների միության բնակելի շենքը Երևանի Անտառային փողոցում, «Շինանյութ» գործարանի բնակելի շենքը Երևանի Հերացու փողոցում, Մսամթերքի և կաթնամթերքքիի արդյուանբերության նախարարության բնակելի շենքը Երևանի Ղուկասյան փողոցում, Ստորգետնյա հանրախանության Երևանի Աբովյան փողոցում, Ստորգետնյա գետնանցում Երևանի բժշկական ինստիտուտի հարևանությամբ, Մանկավարժների կատարելագործման ինստիտուտը Երևանում, Երևանի էլեկտրոտեխնիկական ինստիտուտի վարչական և լաբորատոր մասնաշենքերը, Միջդպրոցական արվեստանոցեր Երևանում, Երևանի քաղկրթություն տան բարեկարգումը, Երևանի Միքայել Նալբանդյանի անվան դպրոցի վերակառուցումը, Իջևանի գործադիր կոմիտեի շենքը, Արչուտ աղետի գոտու գլխավոր հատակագծի նախագծումը և այլ կառույցներ: Կատարել է հայկական ճարտարապետական հուշարձանների չափումներ: 1985թ. դարձել է «Տարվա լավագույն կաույց» համամիութենական ստուգատեսի դանեկիր: 1974թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Մահացել է Երևանում: