Գրիգոր Ահարոնյան

Քանդակագործ

Ավետիս Սանճյան

Բանասեր, հայագետ

Միշել Լեգրան

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր

Արա Վահունի

Կինոռեժիսոր

Ջուլիետա Բաբայան

Դերասանուհի

Արմեն Քոլոզյան

Գեղանկարիչ, խեցեգործ

Աստղիկ Ոսկերչյան

Գոբելենագործ

Սվետլանա Սարգսյան

Գեղանկարչուհի

Զոհրաբ Հարոյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՄԱՐԳԱՐ ԴԱՎԹՅԱՆ

Արձակագիր

21 նոյեմբեր, 1909 - 4 նոյեմբեր, 1964

Ծնվել է Նախիջևանի Շոռոթ գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): Միջնակարգ կրթությունն ստացել է 1930թ., Բաքվում։ Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ Աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթում (1932թ.), որտեղ տպագրել է ակևարկներ ու պատմվածքներ։ 1933թ. հրատարակվել է նրա անդրանիկ վիպակը՝ «Ձորը», պղնձաշխարհի մարդկանց կյանքից։ «Վերջին ճիչը» (1935թ.), «Երջանկություն» (1939թ.), «Ծիրանի ծառ» (1944թ.), «Մեր գյուղում» (1948թ.), «Պատմվածքներ» (1957թ.) ժողովածուներում, «Մեր քաղաքում» (1950թ.), «Լուսավոր ուղի» (1952թ.), «Երբ ծագում է արևը» (1954թ.), «Վազը» (1955թ., 1960թ. հրատարակվել է «Առաջին շիվը» վերնագրով) վեպերում ու վիպակներում պատկերել է ժամանակակից մարդուն։ «Հավերժական կտակ» պատմավեպում (1965թ.) ներկայացված է Նաղաշ Հովնաթանի կյանքը՝ կապված ժամանակի պատմական կարևոր իրադարձությունների հետ։ 1939-60թթ եղել է Ադրբեջանի գրողների միության հայկական բաժնի քարտուղարը։ Մահացել է Բաքվում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար