Հովսեփ Վարդանյան

Գրող, պատմաբան

Փառնակես

Դրամատուրգ

Ահարոն Ստեփանյան

Լրագրող, հրապարակախոս

Գրեգոր Ասլան

Դերասան

Այծեմնիկ Զարդարյան

Քանդակագործ

Արթուր Փինաջյան

Գեղանկարիչ

Շավիղ Գրիգորյան

Արձակագիր, գրականագետ

Արա Հարությունյան

Քանդակագործ

Ռաֆիկ Բոշյան

Ճարտարապետ

Վերա Ասլանյան

Թարգմանիչ

Կարո Մկրտչյան

Գեղանկարիչ

Արմեն Շեկոյան

Բանաստեղծ, արձակագիր

Առնո Խայաջանյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԴՈՐԻԱՆՍ

Ռոք խումբ

Գոռ Սուջյան` վոկալ
Գագիկ Խոդավիրդի` կիթառ
Էդգար Սահակյան` բաս կիթառ
Արման Փահլևանյան` ստեղնաշար
Արման Ջալալյան` հարվածային

Հիմնադրվել է 2008թ. հունիսին` Վահագն Գևորգյանի կողմից, ով մինչ 2012թ. հանդիսացել է խմբի մենեջերը: 2009թ. խումբը մասնակցել է «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի նախընտրական փուլին, որից անմիջապես հետո ձեռք է բերել ճանաչում: 2009թ. Մոսկվայի «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա Հայտնություն» մրցանակին: Հունիսին ունեցել է առաջին համերգը Երևանում: Լեգենդար երաժիշտներ Յան Գիլանի և Տոնի Այոմիի հետ հանդիպումից հետո խումբը «Rock Aid Armenia» նախագծի շրջանակներում ունեցել է համերգ, որի հասույթը տրամադրել է Գյումրիի երաժշտական դպրոցին: 2010թ. համերգներով հանդես է եկել Մոսկվայում: 2010թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ռոք խումբ», իսկ 2011թ.՝ «Տարվա լավագույն ռոք խումբ» և «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակներին: Նույն թվականին ձայնագրել է առաջին ձայնասկավառակը, որի միքսային աշխատանքները կատարվել են Բրյուսելում, իսկ մասթերինգն արվել է Փարիզում: 2011թ. Երևանում ելույթ է ունեցել ռոք երաժիշտ, երգիչ Սերժ Թանկյանի համերգի բացմանը, իսկ 2012թ.` դաշնակահար, երաժիշտ Դերեկ Շերինյանի հետ համատեղ: 2011թ. թողարկել է «Fly» ձայնասկավառակը, որն 2012թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակին: 2012թ-ից խմբի մենեջերն է Արա Թադևոսյանը: 2013թ. «Lonely planet» երգով խումբը մասնակցել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին և հասել մինչ եզրափակիչ: