Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Արա Նախշքարյան

Գրող, լրագրող, գեղանկարիչ

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ՄԱՐՏԻՐՈՍ ԳՈՒՇԱԳՃՅԱՆ

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

29 նոյեմբեր, 1926 - 9 մայիս, 1999

Ծնվել է Մուսա Լեռան Յողուն-Օլուգ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, իսկ 1938-44թթ սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում: Ուսման տարիներին խմբագ­րել է «Վերելք» և «Հայ Սփյուռք» աշակերտական պարբերաթերթերը։ 1951-54թթ սովորել է Օքսֆորդի, 1962-64թթ՝ Բեյրութի Սեն-Ժոզեֆ համալսարաններում։ Հալեպում 1945-47թթ խմբագրել է «Դեպի երկիր», 1955թ.՝ «Հուշարձան Մուսա լեռան», 1956-57թթ՝ «Երկիր» գրական պարբերականները, 1957թ. լույս ընծայել «Կյանքի կարոտ» բանաստեղծությունների ժողովածուն։ Թարգմանել է Հ.Կեյթսի «Հոգիներու աճուրդը» («Ավրորա Մարդիգանյանի հուշերը», 1965թ.), կազմել և խմբագրել է «Հուշամատյան Մուսա լեռան» (1970թ., հեղինակակից Պ.Մատուրյան) գիրքը, կազմել է «Անգլերեն-հայերեն արդի բառարան» և «Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն արդի բառարան» (1970թ., Տիգրան Խնդրունու հետ)։ Մահացել է Լիբանանի Անջար քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար