Սուրեն Աբեղյան

Թատերագիր, դերասան

Ազատ Շերենց

Դերասան

Արծվի Հունանյան

Գրականագետ, թատերագետ

Լևոն Թադևոսյան

Գեղանկարիչ

Գարեգին Զաքոյան

Կինոռեժիսոր, կինոգետ

Արամ MP3

Երգիչ, հաղորդավար

Սերգեյ Խաչատրյան

Ջութակահար

 

 

 

 

ՖՐՈՒՆԶԵ ԵԼԱՆՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

22 փետրվար, 1928 - 2 փետրվար, 2007

Ծնվել է Երևանում: 1944թ. ավարտել է Եբևանի պարարվեստի ուսումնարանը: Նույն թվականին ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, 1949-68թթ եղել է մենապարող։ 1970թ. ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանի պարուսույցների դասընթացը։ 1967-85թթ եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասախոս, 1971թ.՝ Սլովակիայի Բրատիսլավա քաղաքի ազգային թատրոնի պարուսույց։ 1978-85թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (2002թ-ից՝ պրոֆեսոր)։ Դերապարերից են՝ Զիգֆրիդ (Պ.Չայկովսկու «Կարապի լիճը»), Ալբերտ (Ադանի «Ժիզել»), Ներսո, Արմեն (Ա.Խաչատրյանի «Գայանե»), Դավիթ («Խանդութ», ըստ Ա.Սպենդիարյանի երաժշտության), Ռուբեն (Գ.Եղիազարյանի «Սևան»), Բազիլ (Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ»), Արամե (Է.Հովհաննիսյանի «Մարմար») և այլն։ 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1971թ.՝ Սլովակիայի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար