Կոմիտաս

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ, բանահավաք, վարդապետ

Վրթանես Ախիկյան

Գեղանկարիչ

Լևոն Մելիքսեթ-Բեկ

Պատմաբան, բանասեր, մատենագետ, հնագետ

Հայկազ Երանոսյան

Թատերագետ, արվեստաբան

Արամ Իսաբեկյան

Գեղանկարիչ

Կարո Կիրակոսյան

Պարուսույց, պրոդյուսեր

Մոկո Խաչատրյան

Գեղանկարչուհի, աբստրակցիոնիստ

Արմեն Պետրոսյան

Դերասան, պրոդյուսեր

Արմեն Սարգսյան

Հաղորդավար, պրոդյուսեր, լրագրող

Հարություն Մինասյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ՂՈՒԼ ԱՐԶՈՒՆԻ

Աշուղ

16 օգոստոս, 1650 - 7 սեպտեմբեր, 1750

Գուսան Արզուն Նորջուղայեցի

Ծնվել է Նոր Ջուղայում: Եղել է Ղուլ Էգազի ժամանակակիցն ու հետևորդը և վերջինիս հետ հիմնադրել է Նոր Ջուղայի գուսանական դպրոցը։ Սովորել է Նոր Ջուղայում։ Երկար ժամանակ ապրել է Կալկաթայում։ Նրա մասին տեղեկություններ և նրա հատուկենտ երգերը հրապարակվել են սկսած 1823թ-ից։ Երգերից մեզ է հասել խրատական, երգիծական, կրոնաբարոյական բնույթի 9 երգ։ Ուշագրավ են «Խրատ», «Դրիչ», «Սուտբարեկամ», «Խաղ ի վերա Կալկաթա» ստեղծագործությունները։ Գրել է հիմնականում Նոր Ջուղայի բարբառով։ Կրոնաբարոյական բնույթի խաղերի լեզուն մոտ է նոր գրական հայերենին։ Գրականագետ-արվեսաաբան Ա.Երեմյանը «Պարսկահայ աշուղներ» (1930թ.) գրքում զետեղել է նրա ութ երգը, Գ.Թարվերդյանը «Հայ աշուղներ» (1937թ.) ժողովածուում՝ բանավոր պահպանված մինչ այդ անտիպ մեկ երգը։ Գրականագետ Հ.Սահակյանը «Հայ աշուղներ» (1961թ.) գրքում ամփոփել է աշուղի մասին տեղեկություններն ու մատենագրությունը և վերահրատարակել նրա հայտնի 9 երգից 7-ը։ Աշուղի երգերի մեղեդիները մեզ չեն հասել։ Մահացել է Նոր Ջուղայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար