Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՐԱՔՍՅԱ ԴԱՎԹՅԱՆ

Օպերային երգչուհի

22 ապրիլ, 1949 - 28 հուլիս, 2010

Ծնվել է ՀՀ Ղալաչա գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղ): Սովորել է Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցում՝ Մելանյա Չոլախյանի դասարանում: 1975թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1975-86թթ եղել է Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի, 1986-92թթ՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի: 1986թ. առաջին խորհրդային երգչուհին է եղել, ով հաղթանակ է տարել այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող Վիոտիի անվան մրցույթը: 1988թ. կատարել է Վերդիի «Ռեքվիեմը» Ամստերդամի «Կոնցերտ Գեբաու» դահլիճում: Իսկ Մոսկվայի Մեծ թատրոնում, դիրիժոր Ժուրայտիսի հրավերով, ներկայացել է Վերդիի «Տրավիատա» (Վիոլա) օպերայում: 1996թ. վոկալ է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1997թ-ից՝ պրոֆեսոր), պա՝ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, ուր աշխատել է մինչ կյանքի վերջ: 2005թ. նկարահանվել է «Վոկալային զուգահեռներ» ֆիլմում: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր համերգասրահներում, հանդես եկել աշխարհահռչակ երաժիշտների հետ, այդ թվում՝ Վ.Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ: Երգել է հիմնականում արևմտաեվրոպական, հայկական դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործերից: 1979թ. դարձել է Գլինկայի անվան Վոկալիստների համամիութենական, 1984թ.՝ Իտալիայի Վոկալիստների միջազգային մրցույթի դափնեկիր: 1987թ. արժանացել է Հայաստանի, 2001թ.՝ Ռուսաստանի վաստակավոր, 2004թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար