ՂԱԶԱՐՈՍ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Արևելագետ, բառարանագիր

12 ապրիլ, 1812 - 30 դեկտեմբեր, 1878

Լազար Բուդաղով

Ծնվել է Աստրախանում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Աղաբաբյան վարժարանում, ապա՝ գիմնազիայում։ 1833թ. սովորել է Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատմաբանասիրական բաժնում, ապա դասավանդել է Լազարյան ճեմարանում։ 1840թ. ոսկե մեդալով ավարտել է Կազանի համալսարանի արևելյան լեզուների և փիլիսոփայության ֆակուլտետը։ Թիֆլիսում դասավանդել է պարսկերեն և թաթարերեն լեզուներ: Պետերբուրգի համալսարանում դասախոսել է թաթարերեն (1863թ-ից՝ դոցենտ)։ Նշանավոր է հատկապես «Համեմատական բառարան թուրք-թաթարերեն բարբառների՝ ռուսերեն թարգմանությամբ» (1868-71թթ) աշխատությունը, որը մինչև այժմ չի կորցրել իր արժեքը և բազմիցս վերահրատարակվել է։ Կազմել է նաև դասագրքեր և ձեռնարկներ։ Մահացել է Պետերբուրգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար