Լևոն Բաշալյան

Արձակագիր, թարգմանիչ

Ցիցիլիա Բրուտյան

Երաժշտագետ

Էդվարդ Ջրբաշյան

Գրականագետ

Լևոն Կոջոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Խառատյան

Պատմաբան, բանասեր

Ազատ Մաթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռուբեն Հասրաթյան

Ճարտարապետ

Նաիրա Գուրջինյան

Երգահան, երաժշտագետ

Սեյրան Գրիգորյան

Գրականագետ

Աննա Պանի

Դերասանուհի

Արփենիկ Հակոբյան

Թավջութակահար

 

 

 

 

ԴԱՎԻԹ ՄԻՐՈՅԱՆ

Հիփ-հոփ արտիստ, պրոդյուսեր

Ծնվել է 1989թ. ապրիլի 10-ին, Երևանում: Հաղորդավար, լրագրող Սոնա Աբրահամյանի ամուսինն է: 2004թ. ավարտել է Երևանի «Քվանտ» վարժարանը: 2004-08թթ սովորել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում: Պրոդյուսերական կրթությունն ստացել է Երևանի թատրոնի և կինոյի  պետական ինստիտուտի արվեստի մենեջմենթ ֆակուլտետում՝ Ռուբեն Ջաղինյանի արվեստանոցում: 2015թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Մասս-Մեդիա» ուսումնական կենտրոնի մագիստրատուրան՝ արվեստի կառավարում մասնագիտացմամբ։ Առաջին պրոդյուսերական քայլերն արել է որպես սեփական երաժշտական նախագծի պրոդյուսեր՝ ստեղծելով «Դավո» հիփ-հոփ նախագիծը և դառնալով Հայաստանում հիփ-հոփ երաժշտության հիմնադիրներից մեկը։ Այս նախագծի շրջանակներում նկարահանել է շուրջ 15 տեսահոլովակ, 2010թ. թողարկել է «Դավո» ձայնասկավառակը, համերգներով ելույթ է ունեցել Երևանում ու ՀՀ մարզերում, մասնակցել լայնամասշտաբ պետական համերգների ու նախագծերի։ 2009թ. մասնակցել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին։ Արժանացել է մրցանակների, գլխավորել հիթ շքերթներն ու եղել մի շարք երաժշտական նախագծերի դեմքը։ 2012թ-ից սկսել է համագործակցել հայ արտիստների (Քրիստինե Պեպելյան, Սիլվա Հակոբյան, Սոֆի Մխեյան և այլն) հետ, որպես պրոդյուսեր և գծային պրոդյուսեր, նկարահանելով բազմաթիվ տեսահոլովակներ։ 2013թ. Berg Sound ընկերության հետ համատեղ աշխատել է 3 գեղարվեստական ֆիլմի վրա՝ համագործակցելով հայ, ռուս, վրացի ռեժիսորների, դերասանների հետ։ Նույն թվականին սկսել է աշխատել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Որպես հեռուստաարտադրության բաժնի ղեկավար պատասխանատու է եղել հեռուստաընկերության արտադրական գործընթացների պլանավորման և իրականացման համար: Այնուհետև ստանձնել է Ծրագրերի տնօրենի պաշտոնը՝ գլխավորելով եթերացանցի պլանավորման, հեռարձակման գործընթացները։ Ապա ստանձնել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Պատասխանատու է եղել մի շարք պետական նշանակության միջոցառումների և իրադարձությունների հեռարձակման (Հայոց ցեղասպանության 100-ամյակ, ՀՀ ԱԺ ընտրություններ, Նախագահական ընտրություններ, Հայոց բանակի 25-ամյակի տոնական համերգ և այլն), ինչպես նաև լայնամասշտաբ շոուների (Եվրատեսիլ, Օսկար, Գրեմմի, Նոբելյան մրցանակաբաշխություն, Օլիմպիական խաղեր և այլն) տեղական հեռարձակման համար: 2018թ. եղել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցչի ընտրող հանձնաժողովի նախագահը: Որպես հրավիրված դասախոս դասավանդել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Մասս-Մեդիա» ուսումնական կենտրոնում: 2018թ. հիմնել է սեփական ընկերությունը՝ Be Up Production-ը: Իրականացրել է գովազդային նախագծեր խոշոր ընկերությունների համար։ Համագործակցել է պետական կառավարման օղակների հետ (ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ)՝ իրականացնելով լայնամասշտաբ նախագծեր, որոնք եթեր են հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ։ Ընկերությունը 2019թ. իրականացրել է «Անահիտ» ազգային կինոմրցանակաբաշխությունը: Որպես պրոդյուսեր տարբեր նախագծերի շրջանակներում համագործակցել է Հայաստանի խոշոր ընկերությունների հետ: 2019թ. որպես պրոդյուսեր իրականացրել է Սրբուկի «Armenian folk» ալբոմը: Նույն թվականին որպես պրոդյուսեր իրականացրել է «Հայ Համերգ» նախագիծը, ինչպես նաև նախագծի տեսահոլովակները և երկու համերգները: 2020թ. որպես պրոդյուսեր, համագործակցելով «Շարմ Հոլդինգ»-ի և «Միտոյան Փրոդաքշն»-ի հետ, իրականացրել «Վիշապ» հայալեզու առաջին կոմիկսի նախագիծը: Նույն թվականին ստանձնել է «Crowdfunding video production»-ում մասնագիտացված Հայաստանում առաջին Millenium 5 ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը՝ ստեղծելով միջազգային ստարտ ափերի մարքեթինգային արշավի համար նախատեսված հոլովակներ, որոնք տեղադրվել են Indiegogo.com, Kickstarter.com կայքերում: Ծավալած պրոդյուսերական գործունեության համար արժանացել է շնորհակալագրերի ու պատվոգրերի: Նրա «Իմն ես. Remix» երգն արժանացել է «Հայ 5» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն զուգերգ» մրցանակին, «Իմն ես» երգը՝ «Թոփ 10» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության «Հուլիս ամսվա լավագույն երգ-տեսահոլովակ» մրցանակին, «Ռադիո Վան»-ի «Ոսկե Քնար» մրցանակաբաշխության «Լավագույն երգ» մրցանակին:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար