Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՍԱՄՎԵԼ ԳԱՆԹԱՐՅԱՆ

Բառարանագիր, թարգմանիչ

22 սեպտեմբեր, 1838 - 25 հոկտեմբեր, 1908

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկի Սբ. Ղազար վանք, որտեղ ստացել է կրթությունը: 1855թ. դարձել է Մխիթարյան միաբանության անդամ, 1859թ. ընդունել հոգևորական կոչում։ Դասավանդել է վանքի դպրոցում, ապա Փարիզի Մուրատյան և Կ.Պոլսի Մուրատ-Ռափայելյան վարժարաններում։ 1863-65թթ եղել է «Բազմավեպ»-ի խմբագիրը։ Գրել է մի շարք աշխատություններ՝ «Տարերք հռետորական արվեստի» (1875թ.), «Բառարան գաղղիերեն-հայերեն-տաճկերեն» (1886թ., 2 հրտ.՝ 1912թ.), «Բառարան իտալերեն-հայերեն» (1908թ.)։ «Բազմավեպում» որպես ծածկանուն օգտագործել է Հ.Ս.Կեսարյան։ Կատարել է թարգմանություններ հայերենից ֆրանսերեն և ֆրանսերենից հայերեն (Լամարթին, Կլոպշտոկ և այլն)։ Ղազար Փարպեցու «Հայոց պատմությունը» թարգմանել է ֆրանսերեն։ Մահացել է Վենետիկում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար