Վահրամ Թաթուլ

Բանաստեղծ

Էդուարդ Կզարթմյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վիվան

Արձակագիր, թարգմանիչ

Հարություն Մկրտչյան

Գրող, գրականագետ

Արշիլ Գորկի

Գեղանկարիչ

Գուրգեն Սևակ

Լեզվաբան

Լևոն Իսահակյան

Կինոռեժիսոր

Երանուհի Ասլամազյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Ալլեգրով

Դերասան, բեմադրիչ

Միհրան Սոսոյան

Գրաֆիկ, ձևավորող

Լյուդվիգ Բազիլ

Կոմպոզիտոր, ջութակահար

Նուպար Ակիշյան

Արձակագիր

Սամսոն Քառյան

Պատմաբան

Ռոման Բալայան

Կինոռեժիսոր

Հովհաննես Փիլիկյան

Բեմադրիչ, թարգմանիչ, թատերագետ

Էդվարդ Վարդանյան

Գեղանկարիչ

Ժաննա Գալստյան

Դերասանուհի, պետական գործիչ

Արտավազդ Բայաթյան

Երգիչ, երգահան

Արձագանք

Խումբ

Թամարա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

Գոշ Հակոբյան

Երգիչ, դերասան

 

 

 

 

ՎԱՀԱՆ ԲԱՍՏԱՄՅԱՆ

Բանասեր, եկեղեցական գործիչ

4 մարտ, 1842 - 30 սեպտեմբեր, 1882

Ծնվել է Թիֆլիսում: Մինչև հոգևորական դառնալը հայտնի է եղել Եղիա անունով: 1867թ. ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1868թ.՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (ազատ ունկնդիր)՝ ստանալով իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Ուսումնառությունից հետո մեկնում է Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մատենադարանում սկսում զբաղվել հայ կանոնական գրավոր հուշարձանների ուսումնասիրությամբ։ Ոգևորվելով Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցու ծավալած լուսավորական գործունեությունից՝ ցանկություն է հայտնում անդամագրվել Սբ. Էջմիածնի միաբանության շարքերը և 1872թ փետրվարի 26-ին ձեռնադրվում է կուսակրոն քահանա՝ ստանալով Վահան անունը։ Նշանակվել է Սբ. Գայանե վանքի վանահայր, միաժամանակ դասավանդել նորաբաց Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Նրա մանկավարժական գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում նրա կողմից 1974-76թթ Վաղարշապատում հրատարակված «Դպրոց» ամսագիրը, որն առաջին մանկավարժական պարբերականն էր արևելահայ միջավայրում և զգալի դեր է կատարել հայեցի կրթության բարելավման գործում։ Այս ամսագրի էջերում լույս են տեսել դպրոցական տեղեկություններ, դասագրքերի գրախոսականներ, աշխարհագրական ու բնագիտական զանազան լուրեր, նշանավոր անձնավորությունների կենսագրականներ, գրական նյութեր՝ աշակերտական ընթերցանության համար, ինչպես նաև լուսաբանվել ժամանակի առաջավոր մանկավարժական մեթոդները։ Ամսագրին աշխատակցել են Ղազարոս Աղայանը, Սեդրակ Մանդինյանը և ուրիշներ։ Նրա աշխատությունները տպագրվել են նաև «Արարատ», «Փորձ» և այլ ամսագրերում։ Հայ իրականության մեջ առաջիններից մեկն է եղել, որ հատուկ ուշադրություն է դարձրել հայ կանոնական ժառանգության հետազոտմանը և գիտական հասարակությանը ներկայացմանը։ Այս առումով նրան կարելի է իրավմամբ համարել հայ կանոնագիտության հիմնադիրներից մեկը: Նրա գիտական ժառանգության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում 1880-81թթ «Փորձ» ամսագրում լույս տեսած «Ամուսնությունն ըստ հայոց եկեղեցական իրավաբանության» հոդվածաշարը։ Այս հոդվածաշարում գիտնականը մանրամասն ուսումնասիրում և վերլուծում է հայոց ամուսնական կանոնական ավանդույթները։ Նրա հաջորդ ներդրումը հայ իրավաբանական մտքի ուսումնասիրության ասպարեզում դարձավ 1880թ. Վաղարշապատում լույս տեսած, գիտական բարձր որակով կատարված Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հրատարակությունը՝ աշխատասիրողի հույժ կարևոր առաջաբանով և ծանոթագրություններով։ Այս գիտական աշխատության համար նա՝ առաջինը հայ իրականության մեջ արժանացավ «Սահակ-Մեսրոպյան» գրական մրցանակին։ Հեղինակել է նաև թվաբանական դասագիրք։ Որպես լուսավորական հայացքների տեր, առաջ է քաշել բարենորոգչական գաղափարներ, ժողովրդի առաջադիմության համար նպատակահարմար է համարել դեմոկրատական կարգերը։ Մահացել է Էջմիածնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար