
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԻԶԱԲԵԼ ՍԱԴՈՅԱՆ

12 մայիս, 1928 - 10 հուլիս, 2017
Ծնվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Եղել է դերասան Ժան Բուիզի կինը, ում հետ 1950թ. մասնակցել է Փարիզի Կոմեդիայի թատրոնի հիմնադրմանը, որտեղ սկզբնական շրջանում աշխատել է որպես հագուստի ձևավորող, ապա՝ Լիոնում դրամատուրգիայի դասեր անցնելուց հետո, արդեն որպես դերասանուհի: Նրա ֆիլմագրությունը ներառում է Կլոդ Շաբրոլի, Կլոդ Լելուշի, Լյուկ Բեսոնի, Ժան Լյուկ Գոդարի, Անրի Վեռնոյի, Ռոբեր Քեշիշյանի ֆիլմերը: Դերասանուհու խաղացանկում կա հիսունից ավելի դեր ֆիլմերում և 25` թատրոնում։ Նրա վերջին բեմելը եղել է 2016թ. վերջին Փարիզի «Théâtre de l'Oeuvre» թատրոնում։ Խաղացել է «Թռիչքից առաջ» բեմադրությունում։ Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում եղել է Աննայի դերակատարը: Երկու անգամ նոմինացվել է ֆրանսիական թատերական ամենահեղինակավոր պարգևի՝ Մոլյերի մրցանակի: 2005թ. արժանացել է Ֆրանսիայի պատվավոր պարգևներից մեկին՝ Արվեստի և գրականության շքանշանին, իսկ 2012թ. դարձել Պատվո Լեգեոնի ասպետ: Մահացել է Փարիզում: