Խորեն Գալֆայան

Բանաստեղծ, դրամատուրգ

Արշակ Ֆեթվաճյան

Գեղանկարիչ

Ստեփան Շահումյան

Լրագրող, պետական գործիչ

Արամ Քոչարյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վարագ Առաքելյան

Լեզվաբան, բանասեր

Շահեն Թաթիկյան

Արձակագիր

Մարիա Ղամբարյան

Դաշնակահար

Արմեն Չալտիկյան

Ճարտարապետ, գեղանկարիչ, գրաֆիկ

Գևորգ Դևրիկյան

Արձակագիր, հրապարակախոս

Վլադիմիր Անտաշյան

Քանդակագործ

Լեմս Ներսիսյան

Գեղանկարիչ

Նոննա Զոտովա

Հաղորդավար, դերասանուհի

Մարիա Դիվանյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ

Երգիչ, երգահան

Ծնվել է 1974թ. փետրվարի 1-ին, Երևանում: 1990թ. ավարտել է Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 1982-89թթ սովորել է Ա.Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի դաշնամուրի և շվիի դասարաններում, 1990-93թթ` Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջազային բաժնի դաշնամուրի դասարանում: Ստեղծագործել է վաղ տարիքից: 1993-98թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնում: 1990-94թթ մասնակցել է արցախյան պատերազմին` «Ազգային լեգեոն» ջոկատի, «Արծիվ 4-րդ» գումարտակի, այնուհետև` 5-րդ բրիգադի զորամիավորումներում: Երկրապահ կամավորական միության անդամ է: 1994թ-ից պարբերաբար կազմակերպել է «Ելին ի բոցոյն» խորագրով համերգային հուշ-երեկոներ` նվիրված զոհված ազատամարտիկներին: 2001թ. արժանացել է «Սայաթ-Նովա» երգի համահայկական մրցանակաբաշխության ժողովրդագուսանական նոմինացիայի գլխավոր մրցանակին: 2004թ. թողարկել է առաջին «Հոգու հնչյուն» ձայնասկավառակը: 2004-11թթ ունեցել է 4 հեղինակային մենահամերգ: Հեղինակել է շուր 60 երգ, որոնց մեծ մասը գրել է իր բանաստեղծությունների հիման վրա: 2002թ. Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվել է իր` «Արծվաբույն» խորագրով պիեսը`  նվիրված  ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին: Մասնակցել է բազմաթիվ համերգների, պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական շքանշաններով՝ «Մայրական երախտագիտություն», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» և այլն: Նկարահանել է վեց տեսահոլովակ: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: