Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Դրամատուրգ, բժիշկ

7 մարտ, 1888 - 24 նոյեմբեր, 1941

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ղարադաղ գյուղում (այժմ՝ Իրանում): Սովորել է Թավրիզի Արամյան դպրոցում, կրթությունը շարունակել Փարիզում։ Երկու տարի գյուղատնտեսության դասեր է լսել Սորբոնում։ 1914թ. ավարտել է Մոնպելիեի համալսարանը, զորակոչվել ֆրանսիական բանակ, որպես զինվորական բժիշկ։ 1921թ. տեղափոխվել է ԱՄՆ, աշխատել մամուլում։ 1924թ. եղել է Նյու Յորքի «Պրոլետար» պարբերականի խմբագիրը: 1925թ. հաստատվել է Երևանում։ Աշխատել է պետական համալսարանում, որպես ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչ, 2-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ 1918թ. գրել է «Արյունոտ անապատ» դրաման, որից հատվածներ են տպագրվել ամերիկահայ մամուլում (առանձին գրքով լույս է տեսել 1956թ.)։ Մոտիկից ծանոթ լինելով Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդների կյանքին՝ իր դրամայում պատկերել է նրանց պայքարն ընդդեմ գաղութարարների։ Այն բեմադրվել է Երևանի (1927թ.), Թիֆլիսի, Բաքվի (1928թ.), Լենինականի (այժմ՝ Գյումրի, «Մարոկկո» անվամբ, 1929թ.), Սուխումի (1930թ.), Դոնի Ռոստովի (1932թ.), Ստեփանակերտի (1935թ.) հայկական և այլ թատրոններում։ Գրել է նաև «Փշալարերը» (1930թ.) պիեսը, «Ծարավների աշխարհում» (1933թ.) վեպը։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում: