ԱՐՄԵՆ ԲԱՐՈՒԹՉԵՎ

Ճարտարապետ

4 օգոստոս, 1904 - 13 հունվար, 1976

Ծնվել է Շուշիում: 1927թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Գեղարվեստի ակադեմիան, 1931թ.՝ Արվեստների պատմության ինստիտուտի թատրոնի ու կինոյի բաժինը։ 1927թ-ից Լենինգրադում և այլ քաղաքներում նրա նախագծերով կառուցվել են տարբեր բնույթի շենքեր։ 1934-41թթ եղել է «Գիպրոգոր»-ի (Քաղաքների հատակագծման պետական ինստիտուտ) լենինգրադյան մասնաճյուղի գլխավոր ճարտարապետը, 1944-65թթ՝ «Լենպրոյեկտ» ինստիտուտի արվեստանոցի ղեկավար։ 1931թ-ից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ (1949թ-ից՝ պրոֆեսոր, Լենինգրադի Ի.Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ)։ Նրա համահեղինակությամբ 1936-41թթ նախագծվել և իրագործվել են Լենինգրադի, Կալինինի անվան Կարմիր գվարդիական հրապարակների հատակագծերն ու կառուցապատումը, Մեծ և Փոքր Օխտա միկրոշրջանների թաղամասերը, կազմվել հետպատերազմյան Լենինգրադի 1945-48թթ գլխավոր հատակագիծը, «Ինտուրիստ» հյուրանոցը, հուշարձաններ, Պետրոզավոդսկի բարձրագույն գյուղատնտեսական ինստիտուտը, Մորդովական ԻՀ Կառավարության տունը Սարանսկում և այլն: Հանդես է եկել նաև որպես թատերական նկարիչ։ Ձևավորել է Լենպետկոնսերվատորիայի «Սալամանյան քարանձավը» և «Սանչո Պանսո» (ըստ Սերվանտեսի) բեմադրությունները (Զալցբուրգի Մոցարտյան փառատոնի պատվավոր դիպլոմ, 1929թ.): 1969թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար