ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1988թ. մարտի 10-ին, Երևանում: Դուդուկահար Գևորգ Դաբաղյանի եղբորորդին է: Երգել սկսել է 6 տարեկան հասակից, Սայաթ-Նովայի երգերով: Առաջին ձայնագրությունն եղել է 7 տարեկանում, իսկ 8 տարեկան հասակում ԱՄՆ-ում թողարկել է առաջին ձայնասկավառակը` «8 տարեկան հրաշք մանուկը հայրենիքեն» (1996թ.): 1996թ. արժանացել է Գ.Գասպարյանի անվան ոսկե մեդալի, որից հետո «Իմ անկախ Հայաստանը 5 տարեկան է» մրցույթում ճանաչվել է հաղթող: 2000թ. ԱՄՆ-ում կայացել է առաջին մենահամերգը, իսկ երկրորդի ժամանակ նրա գլխին դրել են իշխանական ոսկե թագ և այդ օրվանից նրան կոչել «Հայ երգի փոքրիկ իշխան»: 2005թ. ավարտել է Երևանի Հ.Խաչատրյանի անվան թիվ 199 միջնակարգ դպրոցը: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: 2003թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Ճանապարհ դեպի ապագա» մրցույթում ճանաչվել է «Տարվա լավագույն ժողովրդական և գուսանական երգերի կատարող»: 2005-10թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի խմբավարական բաժնում՝ Դավիթ Ղազարյանի դասարանում: Թողարկել է նաև «Հայ երգի փոքրիկ իշխան» (1998թ.), «Ձենդ քաղցր ունիս» (2008թ.) ձայնասկավառակները, 4 տեսասկավառակ, նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ: 2009թ. բարձրացել է Արարատ լեռան գագաթը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար