Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ

Օպերային երգիչ

Ծնվել է 1981թ. հուլիսի 31-ին, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: 1998թ. ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1999-2004թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Սերգեյ Դանիելյանի դասարանում: 2000թ. մասնակցել է Ա.Իսահակյանի անվան 6-րդ հանրապետական մրցույթին և դարձել դափնեկիր: 2003թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ: 2004թ. դեբյուտով հանդես է եկել Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայում (Մոսի): 2005թ. Մոսկվայում կայացած բանակի միջազգային մրցույթին զբաղեցրել է 1-ին տեղը, ապա կատարել է Ալեկոյի դերերգը` Ռախմանինովի համանուն օպերայում և մասնակցել է Բրահմսի ռեքվիեմում` որպես մենակատար: Հանդես է եկել նաև հետևյալ օպերաներում՝ Պ.Չայկովսկու «Իոլանտա» օպերայում (Էբն-Խակիա), «Եվգենի Օնեգին» (Օնեգին), «Չերևիչկի» (Բես), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Արշակ Երկրորդ), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Դավիթ Բեկ), Լեոնկավալլոյի «Պայացներ» (Տոնիո), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Ասք Կիտեժ քաղաքի մասին» (Ֆյոդոր Պոյարոկ), Մասկանյիի «Գեղջկական ասպետություն» (Ալֆիո), Պուչչինիի «Մադամ Բատերֆլա» (Շարպլես), «Տոսկա» (Բարոն Սկարպիա), Վերդիի «Աիդա» (Ամոնասրո), «Նաբուկո» (Նաբուկո), Ջորդանոյի «Անդրեա Շենյե» (Կարլո Ջերարդ) և այլն: 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի «Դասական երաժշտության բնագավառում» երիտասարդական մրցանակին: 2008-10թթ հյուրախաղերով եղել է Իտալիայում, Սանկտ Պետերբուրգում, Իսպանիայում: Հանդես է եկել աշխարհի մի շարք հեղինակավոր բեմահարթակներից, համագործակցել է բազմաթիվ հանրահայտ երաժիշտների, երգիչների և դիրիժորների հետ: 2013թ. հանդես է եկել նաև դիրիժոր Վալերի Գերգիևի հետ՝ մասնակցելով «Շալյապինին անվան 31-րդ օպերային փառատոն»-ի փակման գալա-համերգին, որտեղ ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի առաջատար արտիստների և նվագախմբի հետ: Նույն թվականին հրավիրվել է հանդես գալու որպես Պլաչիդո Դոմինգոյի փոխարինող Ֆրանչեսկո Ֆոսկարիի դերերգում՝ Ջ.Վերդիի «Երկու Ֆոսկարի» օպերայում, իսկ 2014թ. մարտ-ապրիլ ամիսներին Պ.Դոմինգոյի հետ երգել է Ջ.Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում՝ կերտելով Պաոլո Ալբիանիի դերը (Սոֆիա Թագուհու արվեստների պալատ, Վալենսիա, Իսպանիա): Աշխատել է այնպիսի մեծանուն ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Ջանկարլո դել Մոնակոն, Էյմունտաս Նեկրոշիուսը, Մարիո Կորրադին, Իռկին Գաբիտովը, Վիլլի Լանդին, Լորենցո Մարիանին և ուրիշներ: Թողարկել է «Հայ դասական ռոմանսներ» խորագրով ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված են Ռոմանոս Մելիքյանի, Էդվարդ Միրզոյանի, Վաղարշակ Կոտոյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: 2010թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (2015թ-ից՝ դոցենտ): 2008թ. Մոսկվայում արժանացել է Պ.Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին միջազգային մրցույթի ոսկե մեդալին և 1-ին մրցանակին, 2011թ.՝ Մոսկվայի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Ոսկե ձայն» մրցանակին և ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն օպերային դերասան» մրցանակին: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար