Ստեփան Զելինսկի

Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ազատ Գասպարյան

Դերասան, ասմունքող

Մարիամ Գրիգորյան

Դերասանուհի

Փոլ Կարմիրյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՍԱՄՍՈՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Երաժշտագետ

12 նոյեմբեր, 1909 - 11 հուլիս, 1974

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքում: 1937-40թթ սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) հեռակա երաժշտական ինստիտուտում: 1952թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Լույս է ընծայել «Ալեքսանդր Սպենդիարով» (1951թ.), «Սովետական Հայաստանի երաժշտական մշակույթը» (1951թ.), «Հայկանուշ Դանիելյան» (1958թ.), «Կոմիտաս» (1947թ., 1961թ., ռուսերեն՝ 1969թ.) աշխատությունները։ 1928թ-ից դասավանդել է Երևանի երաժշտական ուսումնական հաստատություններում, այդ թվում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1937-38թթ եղել է ռեկտորի տեղակալը, 1938-40թթ՝ ռեկտորը։ 1943-45թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը, 1947-49թթ՝ Հայաստանի կինոմատոգրաֆիայի նախարարը, 1949-54թթ՝ Երևանի Երաժշտական թատրոնի տնօրենը, 1954թ-ից՝ Հայաստանի մշակույթի փոխնախարարը: Ձայնագրել է քրդական ժողովրդական երգեր, քրդերենի է թարգմանել է.Պոտիեի «Ինտերնացիոնալ»-ը (1938թ.)։ 1962թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար