ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

21 ապրիլ, 1914 - 1 հունվար, 1997

Ծնվել է ՀՀ Սոնգյուռլու (այժմ ՀՀ Շիրակի մարզի Հայրենյաց) գյուղում: Աշխատել է սովետական մամուլում, վարել կուսակցական և պետական ղեկավար աշխատանք։ 1949-51թթ և 1953-57թթ եղել է «Սովետական Հայաստան» թերթի խմբագիրը, 1957-61թթ՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղարը, 1961-66թթ՝ ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղարը, 1966-67թթ՝ ՀՀ մշակույթի նախարարը, 1967-85թթ՝ ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալը, 1985-88թթ՝ ՀԽԱՀ Նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանկոմիտեի նախագահը։ 1947-49թթ դասախոսել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտում, 1951-59թթ՝ Երևանի պետական համալսարանում։ Եղել է ՍՄԿԿ 21-23-րդ համագումարների պատգամավոր, ՍՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ, ԽՍՀՄ 5-6-րդ գումարումների և ՀԽՍՀ 4-րդ, 7-9-րդ գումարումների Գերագույն սովետների պատգամավոր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանով։ Հեղինակել է «Կոմունիստական կուսակցության լենինյան միասնությունը» (1962թ.), «Պայքար ՍՄԿԿ միասնության համար» (1964թ., ռուսերեն), «Անդրկովկասի կուսակցական կազմակերպությունների պայքարը ՍՄԿԿ միասնության համար» (1969թ.), «Մեր հզոր Միությունը» (1972թ.) աշխատությունները։ 1971թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար