Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆ

Երգիչ, երաժիշտ

Ծնվել է 1987թ. հուլիսի 25-ին, Երևանում: Կիթառահար, ջազմեն Մկրտիչ Սուջյանի որդին է, երգչուհի Եվա Սուջյանի եղբայրը: 2004թ. ավարտել է Երևանի Բ.Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցը: 2006թ-ից երգել է Երևանի երաժշտական ակումբներում և կատարել է աշխարհահռչակ երաժիշտների գործեր: 2008թ-ից հանդիսանում է «Դորիանս» ռոք խմբի մեներգիչը, որի կազմում համերգային ծրագրերով ելույթներ է ունեցել աշխարհահռչակ երաժիշտների և երգիչների հետ, մասնակցել բազմաթիվ համերգային նախագծերի Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում, արժանացել մրցանակների: 2011թ. արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին: 2013թ. «Դորիանս» խմբի կազմի հետ, «Lonely Planet» երգով մասնակցել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին և հասել մինչ եզրափակիչ: 2014թ. ձայնագրել է «Out of Control» երգը, որտեղ ինքն է նվագել բոլոր գործիքների վրա. նկարահանել է նաև երգի տեսահոլովակը: «Դորիանս»-ի կազմով հյուրախաղեր է ունեցել Դանիայում, Ռուսաստանում, իսկ 2015թ. մասնակցել է Կաննի «Միդեմ» երաժշտական փառատոնին: