
Թեոդոր Աման
Գեղանկարիչ

Գուսան Շերամ
Աշուղ

Արազի
Արձակագիր, թարգմանիչ

Սերգեյ Շաթիրյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Հրանտ Ստեփանյան
Գեղանկարիչ

Սաղաթել Հարությունյան
Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Գոհար Գրիգորյան
Ճարտարապետ

Արմեն Աղալյան
Ճարտարապետ

Աշոտ Ալեքսանյան
Ճարտարապետ

Արեգ Լուսինյան
Կոմպոզիտոր

Հասմիկ Փիլիպոսյան
Արվեստաբան

Բաբկեն Սիմոնյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Համլետ Ղուշչյան
Հաղորդավար, լրագրող

Անուշկա
Երգչուհի, դերասանուհի

Կարինե Աշուղյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սոնա Առուստամյան
Բալետի արտիստ, պարուսույց

Սամվել Դավթյան
Ռեժիսոր

Աննա Դավթյան
Դերասանուհի
ԱԲԳԱՐ ԹՈԽԱԹԵՑԻ

1520 - 1572
Սաֆար Աբգար, Աբգար Եվդոկացի, Աբգար Դպիր
Ծնվել է Թոխաթում (այժմ՝ Թուրքիայում): Հայրը եղել է Ամիրբեկը, մայրը՝ Եվան։ Ժամանակակիցներին ներկայացել է իբրև Արծրունյաց թագավորական տան շառավիղ։ 1562թ. Էջմիածնի Միքայել Սեբաստացի կաթողիկոսը, որ այդ ժամանակ ապաստանել էր հայրենի Սեբաստիայում, Աբգարի գլխավորությամբ պատգամավորություն ուղարկեց Հռոմ՝ Հայաստանի ազատագրության և դավանաբանական հարցերով։ Այդ առաքելությունը շոշափելի արդյունք չտվեց, բայց Աբգարի Իտալիայում գտնվելը կարևոր նշանակություն ունեցավ հայ տպագրության զարգացման համար։ Հռոմի Պիոս 4-րդ պապից և Վենետիկի Հերոնիմոս Դոժից հայերեն գրքեր տպագրելու իրավունք ստանալով՝ 1565թ. Վենետիկում տպագրել է «Խառնայ փնթուր տումարի» օրացույցը (մեկ էջի վրա) և Սաղմոսարան (վերջինս մինչև 1880-ական թվականները սխալմամբ համարվել է հայերեն առաջին տպագիր գիրքը, իսկ Աբրահամը առաջին հայ տպագրիչը)։ Այնուհետև տեղափոխվել է Կ.Պոլիս, որտեղ հիմնել է տպարան։ Այստեղ տպագրել է ևս 6 գիրք. 1567թ.՝ «Փոքր քերականութիւն», 1568թ.՝ «Պարզատումար», «Ժամագիրք» և «Պատարագամատոյց» (միասին), «Տօնացոյց», «Տաղարան», 1569թ.՝ «Մաշտոց»։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա տպագրությունն սկսել է ձեռքի տակ ունենալով հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի գրքերը։ Պահպանվել է հայերի դավանանքի և ազգային սովորությունների մասին Պիոս 4-րդ պապի առաջարկով Աբգարի հեղինակած մի գրությունը (լատիներեն թարգմանությամբ)։