ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1982թ. մարտի 23-ին, Երևանում: Սովորել է Երևանի Ա.Իսահակյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցում: 8 տարեկան հասակից հաճախել է Անդրանիկի անվան երգ ու պարի ազգագրական համույթ: 1998թ. ընդունվել է Երևանի Հիդրոմելիորատիվ քոլեջ և ստացել ջրային ռեսուրսների ինժեների մասնագիտություն: Ապա սովորել է Երևանի ջազային և էստրադային պետական քոլեջի ժողովրդական երգի բաժնում, որին զուգահեռ երգել է Երևանի Ջիվանու անվան դպրոցում: 2005թ. ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոն, երգել է «Կանաչ գոտի» նախագծում և երգիչ Արսեն Գրիգորյանի «Երգասաններ» խմբում: 2006թ-ից երգել է «4 տարբերակ» փոփ խմբում, որի հիմնադիրներից է: 2008թ. ԱՄՆ-ի «Գոլդեն սթար» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ժողովրդական երգչուհի» մրցանակին: 2009թ. թողարկել է առաջին «Արշալույս» ձայնասկավառակը: