
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծնվել է 1982թ. մարտի 23-ին, Երևանում: Սովորել է Երևանի Ա.Իսահակյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցում: 8 տարեկան հասակից հաճախել է Անդրանիկի անվան երգ ու պարի ազգագրական համույթ: 1998թ. ընդունվել է Երևանի Հիդրոմելիորատիվ քոլեջ և ստացել ջրային ռեսուրսների ինժեների մասնագիտություն: Ապա սովորել է Երևանի ջազային և էստրադային պետական քոլեջի ժողովրդական երգի բաժնում, որին զուգահեռ երգել է Երևանի Ջիվանու անվան դպրոցում: 2005թ. ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոն, երգել է «Կանաչ գոտի» նախագծում և երգիչ Արսեն Գրիգորյանի «Երգասաններ» խմբում: 2006թ-ից երգել է «4 տարբերակ» փոփ խմբում, որի հիմնադիրներից է: 2008թ. ԱՄՆ-ի «Գոլդեն սթար» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ժողովրդական երգչուհի» մրցանակին: 2009թ. թողարկել է առաջին «Արշալույս» ձայնասկավառակը: