Սահակ Պրոնյան

Մանկավարժ, եկեղեցական գործիչ

Գևորգ Մեսյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Արամ Ալբան

Լուսանկարիչ

Ղևոնդ Տայան

Երաժշտագետ

Կարեն Քալանթար

Կինոգետ, լրագրող

Սուրեն Նազարյան

Քանդակագործ

Մարատ Վարժապետյան

Կինոռեժիսոր

Նորայր Ադալյան

Արձակագիր, դրամատուրգ

Դավիթ Խանջյան

Դիրիժոր, կոմպոզիտոր

Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք

Ալեք Քեշիշյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Արթուր Մանուկյան

Դերասան, երգիչ

Նորա Գրիգորյան

Դերասանուհի, բեմադրիչ

 

 

 

 

ԳԵՐԳԵ ԱՍԱՔԻ

Բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, թարգմանիչ

1 մարտ, 1788 - 12 նոյեմբեր, 1869

Ծնվել է Հերցայում (այժմ՝ Ուկրաինայում): Եղել է գրող, թարգմանիչ, հոգևորական, հայազգի Լազար Ասաքիևիչի որդին, արտասահմանյան գիտական ընկերությունների անդամ։ 1796-1804թթ սովորել է Լվովում, այնուհետև Վիեննայում և Իտալիայում ստացել ճարտարապետի դիպլոմ և փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1808-12թթ Հռոմում ուսումնասիրել է աստղաբաշխություն, մաթեմատիկա, կերպարվեստ, գրականություն։ Ռումինական և մոլդովական գրականության պատմության մեջ նշանակալից դեր են խաղացել նրա «Բանաստեղծություններ» (1836թ.), «Ընտիր առակներ» (1836թ.) ժողովածուները, «Իշխանուհի Ռաքսանա» (1841թ.), «Ճերմակ հովիտը» (1855թ.) պատմական նովելները և այլն։ Փոխադրել է Եզոպոսի, Լաֆոնտենի և Կռիլովի առակները։ Մոլդովայում բացել է ազգային առաջին դպրոցը, հիմնել առաջին ինժեներական ուսումնարանը (1813թ.), դասավանդել մաթեմատիկա, գեոդեզիա, ճարտարապետություն։ 1816թ-ից կազմակերպել է ռումիներեն առաջին թատերական ներկայացումները, բացել երաժշտադրամատիկական կոնսերվատորիա (1836թ.)։ 1835թ. Յասիում հիմնադրել է Միհըյլեան ակադեմիան՝ փիլիսոփայության, իրավունքի և աստվածաբանության բաժիններով ու արվեստի ճյուղով։ Հեղինակել է մի շարք պիեսներ։ Զբաղվել է նկարչությամբ։ Յասիում հիմնել է «Ալբինա» տպարանը, հրատարակել, խմբագրել «Ալբինա Ռոմընեասկը» (1829-49թթ), «Գազետա դե Մոլդովա» (1850-59թթ) և այլ լրագրեր, գիտական պարբերականներ։ Կազմել է «Ֆրանս-ռումինակսւն հանրագիտարանը» (1839թ.)։ Մեծապես օժանդակել է Մոլդովայի հայկական գաղթօջախներին, իր հրատարակած պարբերականներում լուսաբանել հայկական դպրոցների կյանքը, տպագրել Հայաստանից ստացված լուրեր և նմուշներ հայ գրականությունից: Ռումինիայում հիմնադրել է հայ տպագրությունը, իր տպարանում բացել է «Արամյան» բաժին, ուր տպագրել է հայերեն դասագրքեր և այլ գործեր (1847-53թթ)։ 1853թ. լույս է ընծայել «Վավերաթղթերի հավաքածու» գիրքը (ռումիներեն), որը արժեքավոր նյութեր է պարունակում Մոլդովայի հայերի մասին։ Նրա պատվին Պիատրա Նեամցում հրատարակվել է «Ասաքի» (1881-85թթ) գիտագրական հանդեսը։ Մահացել է Ռումինիայի Յասի քաղաքում, ուր և 1890թ. կանգնեցվել է նրա հուշարձանը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար