
Գարեգին Կուզիկյան
Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան
Գեղանկարիչ, քանդակագործ

Ծովակ Համբարձումյան
Կոմպոզիտոր

Արաքսի Սարյան
Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան
Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան
Քանդակագործ

Ամատունի Վիրաբյան
Պատմաբան

Տիգրան Հեքեքյան
Դիրիժոր

Արթուր Մոլիտվին
Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան
Դերասանուհի

Արամազդ Պետրոսյան
Գեղանկարիչ

Գրիգորի Ալոնց
Պարող, պարուսույց
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

30 հունիս, 1835 - 27 մարտ, 1897
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Ավարտել է Վարագավանքի ժառանգավորաց վարժարանը, ապա սովորել Կ.Պոլսի Արամյան վարժարանում։ Ուսուցչություն է արել Կ.Պոլսում, 1867թ-ից՝ Վանի Ղուկասյան վարժարանում։ 1860-ական թվականների սկզբին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու, «Վարդան Մեծ» և «Տրդատ Մեծ» ողբերգությունները, որոնք 1867թ. բեմադրվել են Վանում։ 1873թ. Վարագում լույս են տեսել նրա «Մրմունջք» չափավոր պատկերը, «Ուսյալ պանդուխտ» ողբերգությունը։ Գրել է նաև իր թատերգությունների երաժշտությունը։ Իր ստեղծագործություններում նկարագրել է թուրքական բռնակալական վարչակարգը, հայ ժողովրդի հարստահարումը, ինչի պատճառով հազարավոր մարդիկ, թողնելով իրենց տունը, ընտանիքը և հայրենիքը, դարձել են պանդուխտ։ Ըստ գրողի՝ Արևմտյան Հայաստանում թագավորում են զրկանքը, բռնությունը, ստրկությունը, սուգն ու արտասուքը, հափշտակումները և թուրքական վայրագությունը, որոնց դեմ պետք է պայքարել զենքով։ Հեղինակը Թուրքիան անվանում է «ցամաքած երկիր», 1876թ. օսմանյան սահմանադրությունը՝ «օսմանյան խաբեություն», իսկ երիտթուրքերի մասին գուշակել է, որ նրանք մի օր «անխնա պետք է կոտորեն հայ ազգը»։ Մահացել է Վանում։