
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԱՐԱՄ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

13 հունվար, 1886 - 20 դեկտեմբեր, 1970
Ծնվել է Թիֆլիսում: Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, յուրացրել ազգային երաժշտության այնտեղ կայունացած ավանդույթները: Երաժշտական սկզբնական պատրաստությունը ձեռք է բերել նաև Քրիստափոր Կարա-Մուրզայից ու Ազատ Մանուկյանից, որոնց խմբերում երգել է պատանի հասակում: 1905-07թթ սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, աշակերտել Ն.Նիկոլաևին (ստեղծագործություն), Զ.Փալիաշվիլուն (երաժշտության տեսության և երգչախմբային դասարան), Հ.Տեր-Դավթյանին (դաշնամուր), նաև՝ մշակել ձայնը: 1913-18թթ սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի տեսության բաժնում (ուսուցիչներ՝ Վ.Կալաֆատի, Ն.Չերեպնին, Յ.Վիտոլ, Մ.Շտեյնբերգ), հեղինակել է դաշնամուրային սոնատ և այլ գործեր (արժանացել են Ա.Գլազունովի ջերմ հավանությանը), կատարելագործվել դիրիժորական արվեստում: 1910թ-ից երգել է տեղի հայկական եկեղեցու երգչախմբում, 1914-18թթ ղեկավարել այն (փոխարինելով Ռոմանոս Մելիքյանին), հանդես եկել հայկաական խմբերգային համերգներով: 1918-37թթ աշխատել է Լենինգրադի Փոքր թատրոնում՝ որպես ստուդիայի ղեկավար (մինչև 1928թ.) և դիրիժոր, վարել Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Մազեպա», Ա.Բորոդինի «Իշխան Իգոր», Ն.Ռիմսկի-Կորսակովի «Մոցարտ և Սալիերի», Ջ.Վերդիի «Աիդա» և այլ օպերաներ: 1929թ. մասնակցել է Զանգեզուրում Քրիստափոր Քուշնարյանի երգ հավաքող գիտական արշավախմբին: 1931թ., 1936թ. և 1937թ. Հայարտան հրավերով և նրա երգչախմբով Թիֆլիսում տվել է կոմիտասյան ծրագրով համերգներ: 1940-41թթ եղել է Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Հայկական դասական և ժամանակակից խմբերգային երաժշտության ծրագրերից բացի, իրականացրել է Մոցարտի «Ռեքվիեմ»-ի, Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիա»-ի և այլ գլուխգործոցների առաջին կատարումը Հայաստանում, Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում պատրաստել ու ղեկավարել է արևմտաեվրոպական ու հայկական դասական օպերետների ներկայացումներ, որանց թվում՝ Տ.Չուխաճյանի «Կարինե»-ն: Որոշ ընդմիջումից հետո, 1954-61թթ նորից ստանձնել է Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավարությունը, 1956թ. մեծ հաջողությամբ հանդես եկել Մոսկվայում՝ Հայ արվեստի երկրորդ տասնօրյակին: 1969թ-ից եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախմբի գեղարվեստական խորհրդատուն, իրականացրել է հայ հնագույն շարականների պատրաստումը (ցուցադրվել են Արևելյան Եվրոպայի հնագույն երաժշտության փառատոնին, Լեհաստան, 1969թ.) և Կոմիտասի «Հայր մեր» ստեղծագործության (Կոմիտասի 100-ամյա հոբելյանին) առաջին կատարումը: Վարել է նաև մանկավարժական աշխատանք (Լենինգրադում և Երևանի Ռ.Մելիքյանի անվան ուսումնարանում): 1945-47թթ եղել է Ֆրունզեի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, նպաստել ղրղզական սովետական օպերայի զարգացմանը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: