Վահրամ Թաթուլ

Բանաստեղծ

Էդուարդ Կզարթմյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վիվան

Արձակագիր, թարգմանիչ

Հարություն Մկրտչյան

Գրող, գրականագետ

Արշիլ Գորկի

Գեղանկարիչ

Գուրգեն Սևակ

Լեզվաբան

Լևոն Իսահակյան

Կինոռեժիսոր

Երանուհի Ասլամազյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Ալլեգրով

Դերասան, բեմադրիչ

Միհրան Սոսոյան

Գրաֆիկ, ձևավորող

Լյուդվիգ Բազիլ

Կոմպոզիտոր, ջութակահար

Նուպար Ակիշյան

Արձակագիր

Սամսոն Քառյան

Պատմաբան

Ռոման Բալայան

Կինոռեժիսոր

Հովհաննես Փիլիկյան

Բեմադրիչ, թարգմանիչ, թատերագետ

Էդվարդ Վարդանյան

Գեղանկարիչ

Ժաննա Գալստյան

Դերասանուհի, պետական գործիչ

Արտավազդ Բայաթյան

Երգիչ, երգահան

Արձագանք

Խումբ

Թամարա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

Գոշ Հակոբյան

Երգիչ, դերասան

 

 

 

 

ԳՅՈՒՏ ԱՂԱՆՅԱՆՑ

Պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

1 մարտ, 1856 - 6 հունվար, 1920

Հարություն Տեր-Առաքելյան

Ծնվել է Թիֆլիսում։ Սկզբնական կրթությունն ստացել է Տիրուհի Մամիկոնյանի մասնավոր դպրոցում` աշակերտելով հայ անվանի մանկավարժ Գարեգին Մուրադյանցին՝ Հայ Եկեղեցու ապագա նշանավոր գործիչ Մելքիսեդեկ արքեպիսկոպոսին։ Այնուհետև 1865թ. ընդունվել է և 1878թ. բարձր գնահատականներով ավարտել Ներսիսյան դպրոցը, որտեղ դասավանդել է 1876թ-ից։ 1879թ. ձեռնադրվել է սարկավագ, իսկ մեկ տարի հետո, Սբ. Էջմիածնի Սինոդի հրամանով Ախլցխա քաղաքի Սբ. Փրկիչ եկեղեցում ձեռամբ Տ.Գրիգոր արքեպիսկոպոս Սարգսյանի ձեռնադրվել է քահանա՝ վերանվանելով Տեր Գյուտ: Գրական-ստեղծագործական գործունեությունն սկսվել է 1875թ-ից, երբ մեկը մյուսի հետևից նրա հոդվածները տպագրվել են «Մեղու Հայաստանի» թերթում։ Այդ հոդվածները հավաստում էին, որ նա որպես գրող, մանկավարժ և հրապարակախոս արդեն կայացել է։ Սկզբից ևեթ նրա գրածները վերաբերել են մանկական դաստիարակությանը, երեխաների հոգսերին և կարիքներին։ Զգալով հայ իրականության մեջ մանկական գրականության պակասը՝ նա ձեռնամուխ է եղել մանկական գրականության թարգմանությանը և կարճ ժամանակի ընթացքում հայկական բոլոր ուսումնարանների սաներն արդեն ունեին իր աշխատասիրությամբ հրատարակված հանրամատչելի և հետաքրքիր բովանդակությամբ գրքույկները, որոնք մեծ դեր խաղացին նրանց կրթական մակարդակի բարձրացման և գրական ճաշակի ձևավորման գործում։ 1889-1903թթ հրատարակել է պատի ամենօրյա հայերեն օրացույց, որն առաջինն էր ռուսահայ իրականության մեջ։ 1896թ. ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի հաձնարարությամբ նա գործուղվել է Կ.Պոլիս՝ Մատթեոս արքեպիսկոպոս Իզմիրլյանի մոտ։ Հենց այդ ժամանակ էլ նրա համար բարեպատեհ առիթ է ստեղծվել ոչ միայն շրջագայելու, այլև օգտվելու Պատրիարքարանի դիվանից և Հովհաննես քահանա Մկրյանի հարուստ գրադարանից։ Այդ օրերին նա կարողացավ մեծաքանակ նյութեր հավաքել հետագա հրատարակությունների համար։ Կ.Պոլսից վերադարձին անցել է Գերմանիա և կաթողիկոսի հանձնարարությամբ Մայր Աթոռի տպարանի համար գնել ձուլարան ու տպագրական մեքենաներ։ Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսը հավանություն տալով նրա ներկայացրած տեղեկագրին 1896թ. նրան գործուղել է Եվրոպա՝ ձեռք բերելու հիշյալ մեքենաները։ Տպագրական գործի հմուտ մասնագետը սիրով և մեծ բարեխղճությամբ է կատարել Հայոց Հայրապետի հանձնարարկանը և հատուկ կոնդակով արժանացել շնորհակալության։ 1896-1912թթ խմբագրել և հրատարակել է «Լումա» հանդեսը, աշխատակցել է «Մեղու», «Արձագանք», «Նոր դար» և այլ պարբերականների։ Թարգմանել է Մ.Սերվանտեսի, Չ.Դիկենսի, Հ.Սենկևիչի, Գ.Հոֆմանի ստեղծագործություններից, ինչպես նաև գրաբարից աշխարհաբար՝ Եղիշեի «Վարդանանց պատմություն»-ը։ Գրել է կրոնի դասագրքեր և տոմարական աշխատություններ։ Արևելահայ իրականության մեջ առաջին անգամ հրատարակել է պատի օրացույց (1889-1903թթ)։ Նրա ամենամեծ գործը տասներեք ծավալուն հատորներով «Դիվան հայոց պատմության» ժողովածուն է (1893-1915թթ)։ Այդտեղ ամփոփված են Կ.Պոլսի պատրիարքարանի, կաթողիկոսական դիվանի և մասնավոր անձանց մոտ եղած բազմաթիվ վավերագրեր, որոնք վերաբերում են հայ ժողովրդի 18-19-րդ դարերի պատմությանը։ Հատորներն ունեն արժեքավոր առաջաբաններ և ծանոթագրություններ: Եղել է պահպանողական և հայ եկեղեցու ջատագով, պատմական խնդիրների լուսաբանմանը մոտեցել է եկեղեցու շահերի տեսանկյունից։ Մահացել է Թիֆլիսում և թաղվել Խոջիվանքի հայոց գերեզմանատանը, որը խորհրդային կարգերի օրոք քանդվել և ավերվել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար