
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԲԵԼՅԱՆ

5 հունիս, 1858 - 6 մայիս, 1940
Ծնվել է Շամախիում։ Եղել է դերասան Հովհաննես Աբելյանի եղբայրը։ Սկզբնական կրթությունն ստացել է Շամախու հայկական դպրոցում։ 1872թ. երկրաշարժից հետո տեղափոխվել է Բաքու, որտեղ մի քանի արհեստավորների մոտ աշակերտություն անելուց հետո մտել է մի շվեդացու հիմնած մեքենայական գործարան՝ իբրև փականագործության բանվոր-աշակերտ։ Հետագայում այդ գործարանն անցել է տեղական խոշոր ձեռնարկողներին։ Տարիներ աշխատելով և անցնելով մեքենայագործության զանազան ճյուղերը, վերջում դարձել է գործարանի կառավարչի օգնական։ Միաժամանակ նվիրվել է ինքնակրթության համառ աշխատանքին, գրական ասպարեզ է մտել «Մշակ»-ին աշխատակցելով, ապա գրել է «Տարազ»-ին, «Արոր»-ին և «Մուրճ»-ին։ Հեղինակել է կատակերգություններ, դրամաներ՝ արտացոլելով մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903թ., «Միկիչի հար սանիքը», 1903թ. և այլն) և բանվորական շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911թ.)։ 1880թ-ից ուշագրավ թղթակցություններով, գրական երկերով աշխատակցել է «Մշակ», «Արձագանք» պարբերականներին, «Աղբյուր» մանկական ամսագրին։ 1890-ական թվականների սկզբներից գրել է դրամատիկական գործեր՝ «Անկոչ հյուրը», «Միկիչի հարսանիքը» (1895թ.), «Միկիչի ապահարզանը» (1899թ.), «Նավթի Ֆանտանը» (1896թ.), «Մարվող ճրագներ», «Գյուղի վարժապետը» (1909թ.), «Պոետի երազը» (1909թ.), «Նշանվածները» (1912թ.), «Պըլը Պուղի» և այլն, որոնցից մի քանիսը արժանի տեղ են գրավել արևելահայ բեմում, մասնավորապես «Նավթի Ֆանտանն» ու «Մարող ճրագները»։ Վերջինս հաջողությամբ բեմադրվել է ոչ միայն Կովկասում, այլև Կոստանդնուպոլսում, հետագայում էլ սփյուռքահայ կենտրոններում։ Բացի վերոհիշյալ պիեսներից, գրել է մի շարք ոտանավորներ, որոնք տպագրվել են «Աղբյուր» և «Տարազ» պարբերականներում։ Սերտ կապերի մեջ է եղել Ալեքսանդր Շիրվանզադեի, Պետրոս Ադամյանի, Գևորգ Չուբարի հետ։ Մահացել է Դոնի Ռոստովում։