Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԼՓԱՍԼԱՆ

Բանաստեղծ, դրամատուրգ

8 ապրիլ, 1859 - 28 հոկտեմբեր, 1919

Ալեքսանդր Փանոսյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1872թ. ավարտել է տեղի Նուպար-Շահնազարյան վարժարանը։ Վարել է կրթական-մշակութային գործունեություն։ Հրատարակել է բանաստեղծությունների երեք ժողովածու՝ «Շողեր և ցողեր» (1884թ.), «Այգեկութ» (1908թ.) և «Ազատ քնար» (1908թ.)։ Գրել է նաև ֆրանսերեն: Նրա ռոմանտիկ շնչով գրված բանաստեղծությունները տպագրվել են Կ.Պոլսի ու Փարիզի ֆրանսիական պարբերականներում։ Մանկական բանաստեղծությունների առաջին՝ «Շողեր ու ցողեր» ժողովածուով արևմտահայ իրականությունում ճանաչվել է իբրև շնորհալի մանկագիր։ Նրա երկերին հատուկ են հղկված լեզուն, մատչելի արտահայտչաձևը։ Երբեմն տուրք է տվել ձևապաշտությանը, բայց հրաժարվել է ռոմանտիկական վերացական պաթոսից, անդրերկրային թեմաներից։ Ներբողել է կյանքի գեղեցկություններն ու վայելքը («Ի՜նչ փույթ», «Բաժակներ», «Աո Արուսյակ» և այլն), բնության և սիրո զարթոնքը («Մատունք կուսին», «Աչերը», «Բերան կուսին»)։ Մանկական բանաստեղծություններում ձգտել է մատաղ սերնդին սիրել տալ կյանքն ու բնությունը, սովորեցնել մայրենի լեզուն («Աստծո մոմերը», «Խրթին հարցում», «Արդար բողոք», «Կաղանդն, որ չի գար»)։ Գրել է նաև կատակերգություններ՝ «Թեկնածուներ» (1901թ.), «Մագնիս» (1909թ., համահեղինակ՝ Սիպիլ), որոնք քանիցս բեմադրվել են Կ.Պոլսում։ Ֆրանսերեն է թարգմանել Տիգրան Չուխաճյանի «Զեմիրե» (բեմ.՝ 1891թ., Կ.Պոլիս) օպերայի լիբրետոն, Մ.Նալբանդյանի «Երգ ազատության», Մ.Պեշիկթաշլյանի «Հայ քաջորդին», «Մահ քաջորդվույն» բանաստեղծությունները, Պ.Դուրյանի, Գ.Զոհրապի, Ա.Չոպանյանի, Ե.Տեմիրճիպաշյանի գործերից, որոնք տպագրվել են տարբեր պարբերականներում։ Մահացել է Կոստանդնուպոլսում: