ԱՐՇԱԿ ԱԳԱՊՅԱՆ

Արձակագիր

8 մայիս, 1860 - 10 հոկտեմբեր, 1905

Ծնվել է Ղազախի գավառի Լալի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Վազաշեն) գյուղում։ 1870-75թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1886թ. ավարտել է Թիֆլիսի Ալեքսանդրյան ռուսական ուսուցչական ինստիտուտը։ Դասավանդել է Գետաշենում, Զաքաթալայում, Մոզդոկում, Թիֆլիսում, Երևանում։ Առաջին թղթակցությունը լույս է տեսել 1881թ. մայիսի 30-ին, «Մեղու Հայաստանի»-ում, իսկ 1888թ-ից տպագրվել է «Նոր-դար»-ում։ Նրա նախասիրած ժանրն ակնարկատիպ պատմվածքն է եղել։ Ստեղծել է հայ գյուղացիության սոցիալական կյանքն ու պայքարը վերարտադրող ճշմարիտ պատկերներ («Մուսինի գանգատը», 1888թ., «Անարդար պահանջ», 1889թ., «Գյուղի ճամփեն», 1896թ.)։ Ամենածավալուն գործը «Մարդասպանը» վիպակն է (1896թ.)։ Գ.Ի.Ուսպենսկու նման մերժել է բուրժուական քաղաքը, նշել հողից կտրված գյուղացու կործանման անխուսափելիությունը («Դավթարից ջնջվածը», 1894թ.)։ Նրա հասարակական իդեալը շահագործումից ազատ, լուսավորված գյուղն է։ Իր հոդվածներում համակրանք է արտահայտել ռուս վաթսունականների նկատմամբ, արձագանքել մայրենի լեզվի ու գրականության հուզող հարցերին, պայքարել հանուն մանկավարժական առաջավոր սկզբունքների արմատավորման և մատաղ սերնդի ազգային դաստիարակության։ Մահացել է ծննդավայրում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար