
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծնվել է 1953թ. հունիսի 8-ին, Երևանում: Դաշնակահար Թոմաս Մադաթովի կինն է: 1969թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 58 միջնակարգ դպրոցը: 1969-74թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի էսթետիկայի բաժնում: Զուգահեռ երգել է Ակսել Բակունցի ղեկավարած «Սերպանտին» անսամբլում: 1972թ. մասնակցել է «Երիտասարդ ձայներ» հանրապետական երաժշտական մրցույթին և արժանացել 2-րդ մրցանակին: 1973թ. մասնակցել է Բեռլինի երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական փառատոնին` արժանանալով դափնեկրի կոչման: 1974-87թթ աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախմբում՝ որպես մենակատար: Հիմնականում երգել է էստրադային ոճում, կատարել է նաև ժողովրդական երգեր: Նրա կատարմամբ հայտնի են Ռ.Ամիրխանյանի «Իմ սեր», Ա.Գրիգորյանի «Իմ Հայաստան», Ռ.Գալոյանի «Աերոֆլոտ», Ա.Սաթյանի «Արդյոք հիշում ես դու» և այլ երգեր: Նվագախմբի հետ մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում և արտերկրում՝ ԽՍՀՄ մի շարք քաղաքներ, ԱՄՆ, Ֆրանսիա, Պորտուգալիա, Աֆրիկա, Լեհաստան, Գերմանիա, Նիդերլանդներ և այլուր: 1987-90թթ աշխատել է Սիրիայում և Լիբանանում: 1991թ. մենահամերգով հանդես է եկել Լոնդոնի, 1992թ.՝ Կիպրոսի և Ժնևի հայկական համայնքներում: 1994-95թթ աշխատել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: 1996-2006թթ ամուսնու հետ աշխատել է Վիեննայի Լ.Կնի անվան ազգային կրկեսում՝ որպես երգչուհի: 2006թ. վերադարձել է Երևան և նույն թվականից դասավանդում է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2011թ-ից մասնակցել է «Երգում է 70-ականները» համերգային ծրագրին և ելույթներ ունեցել Երևանում, Լոս Անջելեսում: 2010թ. արժանացել է Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակին, 2011թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: