
Նիկողայոս Տիգրանյան
Կոմպոզիտոր, դաշնակահար

Պատվական Բարխուդարյան
Կինոռեժիսոր

Գրիգոր Տաթևյան
Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր
Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան
Ճարտարապետ

Վահե Շահվերդյան
Բեմադրիչ

Վահրամ Բաբայան
Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ
Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան
Դերասան, բեմադրիչ

Սամվել Թոփալյան
Դերասան

Նարեկ Մակարյան
Երգիչ

Անուշ Մանուկյան
Պարուհի

Արա Պապանյան
Շեփորահար
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԱԳՅԱՆ

12 հոկտեմբեր, 1882 - 10 հունիս, 1959
Ծնկել է Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի վարժարանում: 1897-1902թթ սովորել է Սեբաստիայի շվեյցարական որբանոցում, որից հետո երկու տարի դասավանդել է այդտեղ: 1907թ. ավարտել է Մարզվանի «Անատոլիա» քոլեջը՝ ստանալով «պսակավոր արվեստից» տիտղոսը։ 1907-09թթ եղել է Մարզվանի Ավետարանական քոլեջի տնօրեն-ուսուցիչ, 1909-15թթ՝ Վանի Ամերիկյան վարժարանի ուսուցիչ, 1911-12թթ՝ «Վանտոսպ»-ի խմբագրապետը: 1915թ. Հայոց ցեղասպանությունից փրկվելով՝ հաստատվել է Նյու Յորքում: 1917-19թթ եղել է «Ազգ» օրաթերթի (ԱՄՆ) օգնական խմբագիրը, իսկ 1919թ-ից մինչև կյանքի վերջը՝ «Հայաստանի կոչնակ»-ի խմբագիրը, 1944թ-ից՝ խմբագրապետը։ Զբաղվել է հայ նոր և սփյուռքահայ գրականության ուսումնասիրությամբ։ Հրատարակվել է նրա «Գոհարներ հայ գրականութեան», «Գրական դէմքեր» (1925թ.), «Նշանաւոր օփերաներ», «Աւետիս Ահարոնեան», «Այսպէս ապրեցանք» գրքերը: Գրել է վիպակներ, պատմվածքներ։ Կատարել է նաև թարգմանություններ, որոնցից ուշագրավ է Ա.Կ.Տոլստոյի «Ցար Ֆեոդոր Իվանովիչ» դրաման («Հայաստանի կոչնակ», 1928թ.)։ Հանդես է եկել Վաղարշ Վաղարշյան, Հրայր, Ասպարունի, Գրասեր ծածկանուններով։ Մահացել է Նյու Յորքում։