Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ՕՆՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գեղանկարիչ, արվեստաբան

20 նոյեմբեր, 1898 - 7 հուլիս, 1974

Ծնվել է Բուրսայում (Թուրքիա)։ Միջնակարգ կրթությունն ստացել է Կ.Պոլսում։ 1921-27թթ հետևել է Վիեննայի «Գրաֆիկ արվեստի դպրոցի» նկարչության և քանդակագործության դասընթացներին։ 1927թ. ավարտել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիան։ 1929-34թթ նկարչության է դասավանդել Կահիրեի Նուպարյան ազգային և Պերպերյան վարժարաններում, 1936-41թթ՝ Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում։ Ստեղծագործության առաջին շրջանում առավելապես զբաղվել է օֆորտով («Հալեպ», «Ավերված դամբարան»), 1936թ-ից՝ նաև գեղանկարչությամբ։ Նրա «Մկրտություն» (1942թ., Երուսաղեմի հայոց պատրիարքարան), «Սուգ» (1945թ., Կահիրեի պետական արդիական թանգարան), «Ասուան» (1946թ., Վենետիկի Մխիթարյան վանքի պատկերասրահ), «Եղերամայրեր» (1946թ., Հայաստանի ազգային պատկերասրահ), «Լոգանքից հետո» (1952թ., Ալեքսանդրիայի գեղարվեստի թանգարան), «Անթիլիաս» (1956թ., Հայաստանի ազգային պատկերասրահ), «Աքսորյալներ» (1963թ., Անթիլիասի կաթողիկոսարան) գեղանկարչական աշխատանքներն աչքի են ընկնում գունային հնչեղ ընդհանրացված ձևերի տրամաբանված տեղաբաշխումով, կոմպոզիցիոն ամուր կառուցվածքով։ 1965-67թթ կատարել է նկարներ Բեյրութի Սբ. Նշան տաճարի համար։ 1923թ-ից նկարչի գործերը ցուցադրվել են Վիեննայի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Լոս Անջելեսի և այլ միջազգային, Բուխարեստի հայկական արվեստի (1931թ.), Եգիպտոսի հայ նկարիչների (1945թ., 1953թ.) ցուցահանդեսներում, շահել մրցանակներ։ Զբաղվել է հայկական տպագրական տառերի բարելավմամբ, հրատարակել «Փորձ մը հայ տպագրական տառերու բարեփոխության և արդիականացման» գիրքը (1946թ.), մասնակցել նույն նպատակով Հայաստանում հայտարարված մրցույթին և արժանացել խրախուսական մրցանակի։ 1959թ. Կահիրեում ֆրանսերենով լույս է ընծայել «Հայ նկարիչներ և քանդակագործներ» արժեքավոր աշխատությունը։ Մահացել է Կահիրեում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար