Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԱԴՈ ԱԴՈՅԱՆ

Լրագրող

1 սեպտեմբեր, 1905 - 20 մայիս, 1988

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Հայոց Ձոր գավառի Խորգոմ գյուղում։ Եղել է գեղանկարիչ Արշիլ Գորկու հորեղբոր որդին: 1929թ. ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը։ 1935-36թթ սովորել է Մոսկվայի Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում։ 1929-34թթ վարել է կուսակցական պատասխանատու պաշտոններ Ղափանում (այժմ՝ Կապան), Գորիսում, ՀԿ(բ)Կ Կենտկոմում։ 1956թ-ից եղել է ՀԿԿ Կենտկոմի «Լենինյան ուղիով» տեսական-քաղաքական ամսագրի խմբագիրը։ 1959-71թթ եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Տպագրել է բարոյագիտական, քաղաքական, սոցիոլոգիական, հայագիտական հոդվածներ և «Սիրո և ընտանիքի էվոլյուցիան» գիրքը (հ.1-2, 1967-72թթ, 1990թ.)։ 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: