Միրզա Մելքոմ Խան

Դիվանագետ, հրապարակախոս, արձակագիր

Գևորգ Տեր-Աղեքսանդրյան

Բանահավաք, ազգագրագետ, արձակագիր

Հովհաննես Հակոբյան

Պատմաբան, հրապարակախոս

Էդուարդ Թոփչյան

Գրականագետ

Ասատուր Մնացականյան

Բանաստեղծ, բանասեր

Վարդիթեր Կարապետյան

Գեղանկարչուհի

Մովսես Պչաքչյան

Արձակագիր, թարգմանիչ

Սաթիկ Հախնազարյան

Դերասանուհի

Լիդուշիկ

Երգչուհի

 

 

 

 

ԱՎԵՏԻՍ ԱԼԻՔՍԱՆՅԱՆ

Արձակագիր

10 մայիս, 1910 - 20 սեպտեմբեր, 1984

Ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում։ Սովորել է տեղի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում։ 1950-ական թվականներից բնակվել է Փարիզում։ Գրել է պատմվածքներ, վիպակներ, վեպեր, նկարագրել սփյուռքահայության կյանքը, աշխատավորության պայքարը՝ ազատության և դեմոկրատիայի համար («Անունը Մասիս դրինք», 1964թ., «Երջանկություն», 1966թ.)։ Խմբագրել է ամսագրեր ու թերթեր Կ.Պոլսում («Ամսվան գիրքը», 1930թ., «Պատկեր», 1932-40թթ, «Այսօր», 1947-48թթ և այլն), Փարիզում («Լույս Փարիզի», 1957թ., «Լուսաղբյուր», 1958թ.)։ 1960թ-ից եղել է Փարիզի «Աշխարհ» թերթի խմբագիրը։ Եղել է նաև Ֆրանսահայ մշակութային միության պատվիրակ, Ֆրանսահայ գրողների ընկերակցության նախագահը: Օգտագործել է Ա., Ա.Ա., Ա.Ք., Ալեքս, Այսօր, Անահիտ, Անոնցմե մին, Աշխարհական, Ավո, Արվեստասեր, Ա.Գավազանակիր, Աշոտ Գիպարյան, Դետ, Թատերասեր, Սիտ-եվա, Ալեքս Վարդանյան, Վոսփոր, Աշոտ Քիպարյան ծածկանունները: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար