Հակոբ Մանանդյան

Պատմաբան, բանասեր

Աստղիկ Երամյան

Դերասանուհի

Նորայր Աղաջանյան

Գեղանկարիչ

Սևակ Արզումանյան

Գրականագետ, գրաքննադատ

Կիմ Երիցյան

Դերասան

Ռուբեն Սարգսյան

Կոմպոզիտոր

Ակսել Բակունց

Երաժիշտ, ջազմեն

Սերգեյ Մարկոսյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վիկտոր Հովհաննիսյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Անուշ Նագգաշյան

Բանաստեղծ

Անի Բատիկյան

Ջութակահար

 

 

 

 

ԲԱԲԿԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Պատմաբան, հնագետ

1 փետրվար, 1912 - 16 օգոստոս, 2004

Ծնվել է ՀՀ Գեչրլու (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ) գյուղում: 1936թ. դարձել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) համալսարանի ազատ ունկնդիր։ 1938թ. ավարտել Է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը ու ընդունվել Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և ուսումնառության մի մասն անցկացրել Լենինգրադում՝ Հովսեփ Օրբելու գիտական ղեկավարությամբ։ 1941թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն նվիրված հայ միջնադարյան պատկերաքանդակների հետազոտությանը։ 1942թ. զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946թ. վերադարձել է Երևան։ 1947թ. եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949թ. վարել է ԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները։ Նրա գրչին են պատկանում մի քանի մենագրություններ և շուրջ 100 գիտական հոդվածներ։ 1949թ-ից ղեկավարել է Գառնիի, 1962թ-ից՝ Արմավիրի, 1970թ-ից՝ Արտաշատի պեղումները։ Միջնադարյան Հայաստանի քաղաքներին է նվիրված նրա «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13դդ» (հատոր 1-2, 1958-64թթ) ուսումնասիրությունը, որտեղ բացահայտել է Հայաստանում զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանի քաղաքների ներքին կյանքը և կառուցվածքը: Մասնակցել է հայ ժողովրդի պատմության դպրոցական ձեռնարկի (1951թ.) և ակադեմիական բազմահատորյակի ստեղծմանը։ 1970թ-ից ղեկավարել է Հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատի պեղումները, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի անցյալի պատմության և նյութական մշակույթի ուսումնասիրության համար: 1954թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան (1957թ-ից՝ պրոֆեսոր)։ 1959-90թթ եղել է ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը, 1968թ-ից՝ ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1974թ-ից՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1982-90թթ գլխավորել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության և տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները։ Հեղինակել է ավելի քան 120 գիտական մեծ ու փոքր աշխատություններ, «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյա ակադեմիական հրատարակությունը։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար