Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԳԵՐՍԱՄ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Հրապարակախոս, պետական գործիչ

9 նոյեմբեր, 1916 - 20 հունվար, 1981

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքում։ 1937թ. ավարտել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը, ուր այնուհետև աշխատել է որպես ուսուցիչ։ 1948-81թթ եղել է Բեյրութի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Եղել է նաև «Անի» գրական ամսագրի հիմնադիրներից։ Հրատարակել է «Մեծ երազի ճամփուն վրա» (1964թ.) և «Խոհեր հիսնամյակի ավարտին» (1966թ.) գրքերը, ինչպես նաև արաբերեն լեզվով գրքույկ՝ «Հայկական հարցը արաբ ժողովրդի հանրային կարծիքի առջև» խորագրով (1965թ.)։ Խմբագրել ու հրատարակել է «Հուշամատյան մեծ եղեռնի. 1915-1965» գիրքը (1965թ.)։ 1966թ-ից հայոց պատմություն և Հայաստանի պատմական աշխարհագրություն է դասավանդել Բեյրութի Երվանդ Հյուսիսյանի անվան հայագիտական ուսմանց հիմնարկությունում։ Եղել է Ռամկավար ազատական կուսակցության ղեկավարներից, Թեքեյան մշակութային միության հիմնադիրներից և գործուն անդամներից, 1969թ-ից՝ Նյու Յորքի ամերիկյան միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր: Մահացել է Բեյրութում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար