Գևորգ Չուբար

Դերասան, արձակագիր

Ալեքսանդր Կարատով

Օպերային երգիչ

Կարապետ Ավագյան

Ջութակահար

Անրի Թրուայա

Արձակագիր

Ռոբերտ Աթայան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Սերգեյ Միքայելյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Սաթենիկ Մկրտչյան

Արձակագիր, թարգմանիչ

Նինա Աղավելյան

Գեղանկարչուհի

Միներալ

Ռոք խումբ

 

 

 

 

ԿԱՌԼԵՆ ԱՆԱՆՅԱՆ

Ճարտարապետ

21 սեպտեմբեր, 1924 - 19 հոկտեմբեր, 2011

Ծնվել է Թիֆլիսում։ 1953թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1953-64թթ աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում: 1986-90թթ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը: Նրա նախագծերով կառուցվել են Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) «Ավտոմատիկա» գործարանը (1956թ., Կ.Խուդաբաշյանի հետ), Սևանի էլեկտրաապակեմեկուսիչների գործարանը (1961-62թթ), Երևանի քիմիական ռեակտիվների գործարանը (1962-64թթ, Վ.Ավետիսյանի հետ), Սարատովի գինու գործարանը (1963թ.), Երևանի շրջաններ կապող ուղանցույց (1966թ., ինժեներ Գ.Պողոսյանի հետ), Վեդիում՝ գինու գործարանները, Սոչիում՝ պանսիոնատ (1974թ.), Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մարտիկներին (1975թ., Վերիշեն՝ ԼՂՀ, 1985թ., Նոյեմբերյան), 1988թ. ավիավթարի զոհ հարավսլավացի օդաչուներին (1990թ., Երևան), Տիգրան Պետրոսյանին նվիրված հուշարձանները և այլ կառույցներ։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1974թ., 1985թ.), Մոսկվայում (1999թ.)։ 1957թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ, 1996թ-ից՝ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր, 1999թ-ից՝ թղթակից անդամ։ 1971թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար