Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ՎԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Կիթառահար, երգիչ

Ծնվել է 1992թ. օգոստոսի 28-ին, Երևանում: Սովորել է Երևանի Վ.Դավթյանի անվան թիվ 149 միջնակարգ դպրոցում և յոթնամյա կրթություն ստացել Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում: Բարձրագույն ուսումը շարունակել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման բաժնում: Դեռ համալսարանի տարիներին հետաքրքրվել է ռոք երաժշտությամբ: Առաջին անգամ ձեռքը կիթառ է վերցրել 17 տարեկան հասակում, կոտրված ակուստիկ կիթառով սկսել է ինքնուրույն սովորել կիթառ նվագել, չնայած, որ այդ գործիքով նվագելիս բազմաթիվ վնասվածքներ էին ստանում նրա մատները: Հենց այդ տարիներին են ստեղծվել երգչի (հետագայում արդեն «Նեմրա» խմբի) առաջին երգերը: Հետագայում ձեռք է բերել էլեկտրոկիթառ, որից հետո որոշել է հիմնել խումբ: 2011թ. եղբոր՝ Վասպուր Եղիազարյանի, թմբկահար Գեղամ Ֆահրադյանի և ստեղնաշարահար Մարիաննա Կարակեյանի հետ համատեղ հիմնել է երաժշտական խումբ, որը 2012թ. պաշտոնապես անվանվել է «Նեմրա»: Խմբի կազմով նկարահանել է չորս տեսահոլովակ, 2016թ. թողարկել է առաջին՝ «Մուբլա» ալբոմը, մասնակցել բազմաթիվ հեռուստաշոուների և համերգների Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում, ունեցել է տարբեր բարեգործական համերգներ, նաև առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում անցկացվող «Voice Of the Nomads» փառատոնին: Խմբի հետ 4 տարի անընդմեջ ստացել է «Van Music Awards»-ի մրցանակներ տարբեր անվանակարգերում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար