Տիրան Քելեկյան

Լրագրող, հրապարակագիր

Վազգեն Առաջին

Հայագետ, եկեղեցական գործիչ

Բոգդան Վերդյան

Արձակագիր

Զավեն Բեկյան

Բանաստեղծ

Վեսմիր Գրիգորյան

Գեղանկարիչ

Նարեկ Ավետիսյան

Գեղանկարիչ

Գարիկ Պապոյան

Հաղորդավար, դերասան, երաժիշտ

 

 

 

 

ՄԱՐԻԱՆՆԱ ԿԱՐԱԿԵՅԱՆ

Երաժիշտ

Ծնվել է 1988թ. օգոստոսի 5-ին, Երևանում: 1994-2004թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 2004թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժին: Ուսման տարիներին մասնակցել է Էմին Խաչատրյանի երիտասարդ դաշնակահարների մրցույթին՝ արժանանալով 2-րդ մրցանակին: Մասնակցել է նաև Ֆրեդերիկ Շոպենի 200-ամյակին նվիրված դաշնակահարների փառատոնին: Բազմաթիվ ելույթներ է ունեցել «Դպրոցականի ֆիլարմոնիա» ծրագրի շրջանակներում, հանդես է եկել Երևանում և Հայաստանի մարզերում՝ կատարելով հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: 2009թ. Վարշավայում մասնակցել է «Grac Chopina» առաջին միջազգային վարպետության դասերին: 2010թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի մագիստրատուրան, որից հետո զբաղվել է երաժշտահասարակական գործունեությամբ: Լեհ-ամերիկյան «Kirkland Fulbright» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում 2011-12թթ մշակույթի մենեջմենտ է սովորել Լեհաստանի Պոզնան քաղաքում: Մինչև Լեհաստան մեկնելը ծանոթացել է «Նեմրա» ռոք-խմբի անդամների հետ, որոնց հետ արել է առաջին քայլերը, այնուհետև, մեկ տարի ընդմիջումից հետո՝ 2012թ-ից շարունակել է գործունեությունն վերոհիշյալ խմբում, որտեղ նաև երգերի համահեղինակն ու բեք-վոկալն է:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար