
Հովսեփ Վարդանյան
Գրող, պատմաբան

Փառնակես
Դրամատուրգ

Ահարոն Ստեփանյան
Լրագրող, հրապարակախոս

Գրեգոր Ասլան
Դերասան

Այծեմնիկ Զարդարյան
Քանդակագործ

Աղասի Բադալյան
Դերասան

Արթուր Փինաջյան
Գեղանկարիչ

Շավիղ Գրիգորյան
Արձակագիր, գրականագետ

Արա Հարությունյան
Քանդակագործ

Ռաֆիկ Բոշյան
Ճարտարապետ

Վերա Ասլանյան
Թարգմանիչ

Կարո Մկրտչյան
Գեղանկարիչ

Արմեն Շեկոյան
Բանաստեղծ, արձակագիր

Գագիկ Ռոստոմյան
Դերասան

Սոնա Հովհաննիսյան
Դիրիժոր

Առնո Խայաջանյան
Կինոռեժիսոր
ԱՐՏՈ ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆ

Ծնվել է 1957թ. օգոստոսի 4-ին, Ստամբուլում: 11 տարեկան հասակից սկսել է ստեղծագործել և կատարել եղբոր՝ կոմպոզիտոր Օննո Թունջի խմբում: Ստեղծագործում և կատարում է ավանգարդ ֆոլկ ոճում, նվագում է դուդուկ, հարվածային գործիքներ, սազ, մանդոլին, նունիսկ` «գարեջրի շիշ»: Հյուրախաղերով հանդես է եկել Թուրքիայում և Եվրոպայում: 1981թ. մեկնել է ԱՄՆ: Ամերիկյան ջազի վարպետներն անմիջապես նկատել են նրան և համագործակցության առաջարկ արել: Այդ շրջանում դարձել է պահանջարկված սայդմեն: 1985թ. թողարկել է առաջին «VirginLand» և «Main Root» ձայնասկավառակները: 1980-ականների վերջին հիմնել է «Night Ark» հայտնի ամերիկահայ ջազ-քառյակը: 1998թ. եկել է Հայաստան և հիմնել «Armenian Navy Band» խումբը: Թողարկել է չորս ալբոմ, որոնք արագորեն տարածվել են ողջ աշխարհով և մի քանի վերաթողարկում ապրել: 2006թ. խմբի հետ արժանացել է հեղինակավոր «BBC Radio 3 Awards for World Music» բրիտանական մրցանակաբաշխության հանդիսատեսի համակրանքի մրցանակին: 2006թ. խմբին շնորհվել է «Audience World Music Award» մրցանակը: Սերժ Թանկյանի հետ համատեղ ստեղծել է երաժշտական «ՍերԱրտ» նախագիծը: 2007թ. թուրքահայ ռոք-երաժիշտ Յաշար Կուրթի հետ համատեղ ձայնագրել է «Nefrete Kine Karşı» ձայնասկավառակը: 2008թ. նկարահանել է «Արարատ» երգի տեսահոլովակը: 2011թ. արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Նույն թվականին մասնակցել է «Ալա Բալա Նիցա» ֆիլմի նկարահանումներին՝ որպես երգիչ և երաժիշտ և նկարահանել է ֆիլմի երաժշտական տեսահոլովակը: 2012թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել` որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի ժյուրիի անդամ: 2017թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: