ՄԱՌԵԿ ԶԱԲՈՐՍԿԻ

Թմբկահար

Ծնվել է 1979թ. նոյեմբերի 27-ին, Երևանում: Երևանի Կամոյի անվան թիվ 76 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո անցել է զինվորական ծառայության, որից հետո ընդունվել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի Երևանի մասնաճյուղի տնտեսագիտական, այնուհետև իրավաբանական բաժիններ: Ուսումը կիսատ թողնելով՝ սկսել է զբաղվել երաժշտությամբ՝ հարվածային գործիքների դասեր ստանալով թմբկահար Ռոբերտ Յոլչյանի մոտ: Շուրջ 15 տարվա երաժշտական գործունեություն է ծավալել՝ նվագելով տարբեր խմբերի հետ («Sadhoe», «Ginny Style», «Army Of God», «Alter Ego», «Alien Time», «The Dionysus», «Another Story Band», «Դորիանս», «Իլյուժն Բենդ», «Ռեյնկարնացիա», «Նեմրա» և այլն), ինչպես նաև համագործակցել է անհատ կատարողներ Տաթևիկ Եղիազարյանի (ջազ երգչուհի), Սուրեն Առուստամյանի (բլյուզ երգիչ, կիթառահար), Սամվել Ծովակի (երգիչ, երգահան) և այլոց հետ: Բացի երաժիշտ լինելուց, նաև հնչյունային օպերատոր-տեխնիկ է, ինչպես նաև ավտոմեքենաների վարպետ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար